Home | Մոլորակ | Առավել հետաքրքիր դառնալու տասը հասարակ քայլ

Առավել հետաքրքիր դառնալու տասը հասարակ քայլ

Font size: Decrease font Enlarge font
Առավել հետաքրքիր դառնալու տասը հասարակ քայլ

Հետաքրքիր մարդկանց ավելի հեշտ է հաջողվում վարել գործերը, բացի այդ` նրանց կյանքն ավելի վառ է: Սեփական անհատականությանն ու առօրյային կայծ ավելացնելն այնքան էլ բարդ չէ: Ահա տասը հասարակ միջոց, թե ինչպես անել դա: Forbes.com նկարների օգնությամբ ուղղորդում է, թե ինչպես կարող եք ավելի հետաքրքիր դառնալ և գույներ ավելացնել ամենօրյա կյանքին:

 


Ուսումնասիրեք մտքեր, տեղեր և կարծիքներ. Բոլոր ձանձրալի մարդիկ դուրս չեն գալիս սովորականի շրջանակներից:Դու'րս եկեք այդ շրջանից.

 

2. Կիսվե'ք բացահայտումներով.

Շռայլ եղե'ք, երբ որևէ բան եք հայտնաբերում. Ոչ բոլորն են նորի բացահայտմանը մասնակից եղել Ձեր հետ:Թույլ տվեք մարդկանց ապրել Ձեր արկածներով:

 

3. Զբաղվի'ր որևէ բանով. էական չէ, թե ինչով:

Պարե'ք, շփվե'ք, կառուցե'ք, ծանոթացե'ք, խաղացե'ք, օգնե'ք, ստեղծե'ք. Նույնիսկ այդքան էական չէ, թե ինչ եք  անում, կարևորը`անեք:Մի պայմանով , իհարկե, եթե անգործ ու առանց բողոքների նստած չեք:

 

4. Ընդունեք Ձեր տարօրինակությունները

Աշխարհում չկան լիովին նորմալ մարդիկ:Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գծերը:Մի' թաքցրեք Ձեր յուրահատկությունները, դրանք Ձեզ հետաքրքիր են դարձնում:

 

5. Խուսափե'ք անտարբերությունից

Եթե Դուք թքած չունեք շրջակա աշխարհի վրա, Ձեզ շրջապատողներն էլ թքած չունեն Ձեր վրա:

 

6. Չափավորեք մեծամտությունը

Դա խոչընդոտում է նոր գաղափարները:Եթե Ձեր ինքնավստահությունը գերազանցում է Ձեր փորձը, ապա Դուք վտարանդի եք դառնում:

 

7. Փորձե'ք

Նոր գաղափարները փորձարկե'ք: Արե'ք որևէ արտասովոր բան:Եթե երբևէ դուրս չգաք հարմարավետության տարածքից, ապա երբեք չեք էլ աճի:

 

8. Հեռացե'ք մոլորեցնող հետաքրքրություններից

Եթե ուրիշ մեկն արդեն անում է նմանատիպ բան, ապա համարեք թե ուշացել եք երեկույթից: Արեք ինչ-որ բան, որ Ձերն է, և ուրիշները կնետվեն Ձեր ստեղծած հարթակը: Ընդ որում` ղեկին լինելն ավելի հրապուրիչ է, քան ուղևորի կարգավիճակը:

 

9. Զինվե'ք քաջությամբ

Հակառակ կարծիքին ընդդիմանալու և անսպասելի ուղիներ ընտրելու համար համարձակություն է անհրաժեշտ: Առանց քաջության Դուք այդպես էլ կմնաք մեկը, ով գրասենյակային օդափոխչի կողքին քննարկում է նրան, ով ,ի տարբերություն Ձեզ, կարողացավ անել դա: 

 

10. Հայհոյանքները բաց թող ականջներիդ կողքով

Ձանձրալի ամեն ինչն անվտանգ է:Ձեզ շրջապատողներից հաճախ կլսեք. «Անմիջապես վերջացրու'». Քննադատությունը նորմալ է, դրանք կարող են լինել և անպայման կլինեն:Սակայն շրջապատողները չէին անի, այն ինչ Դուք համարձակվեցիք անել,և միակ բանը, որ մնացել է նրանց անելու`խոսքով Ձեզ վիրավորելն է:

 

 

Subscribe to comments feed Comments (0 posted):

total: | displaying:

Post your comment comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Please enter the code you see in the image:

  • email Email to a friend
  • print Print version
  • Plain text Plain text
Tagged as:
No tags for this article
Rate this article
0