Ելակետ | Մոլորակ | Այսօր աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի տոնը

Այսօր աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի տոնը

Տառաչափ Decrease font Enlarge font
Այսօր աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի տոնը

Համարվում է, որ Սուրբ Վալենտինի տոնը գոյություն ունի արդեն 16 դար, սակայն սիրո տոներ նշվել են ավելի վաղ ժամանակներից: Օրինակ` հռոմեացիները հնագույն ժամանակներում ամեն տարի փետրվարի կեսերին Սիրո աստվածուհուն նվիրված էրոտիզմի փառատոն են անցկացրել, որը կոչվել է Lupercalia:

Տոնն ունի նաև իր «մեղավորը»` քրիստոնյա հոգևորական Վալենտինը: Այս պատմությունը թվագրվում է մեր թվարկության մոտ 269 թ.-ով, երբ Հռոմի կայսր էր Կլավդիոս II-րդը: Պատերազմող հռոմեական բանակը զինվորների խիստ կարիք ուներ, իսկ կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնյան ծրագրերի» գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ զինվորները, կայսրության փառքի մասին մտածելու փոխարեն, մտածում են սիրեցյալների ու ընտանիքի մասին:

Եվ, որպեսզի պահպանվի լեգեոներների ռազմական ոգին, կայսրն արգելում է ամուսնանալը: Սակայն, իհարկե, դա չէր կարող զերծ պահել լեգեոներներին սիրահարվելուց: Եվ հայտնվեց մի մարդ` Վալենտին անունով, որը չվախենալով կայսեր բարկությունից, սկսեց գաղտնի պսակադրել սիրահարներին:
Երբ այս մասին իմացավ կայսրը, նա վճռեց դադարեցնել Վալենտինի «հանցավոր գործունեությունը». հոգևորականը մահապատժի ենթարկվեց:

Ի դեպ, ինքը` Վալենտինը, նույնպես սիրահարված էր բանտապետի աղջկան, և մահից մեկ օր առաջ նամակ է գրում նրան, որում պատմում է իր սիրո մասին և ստորագրում` «Քո Վալենտին»:

Հետագայում Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից կանոնիզացվեց: Իսկ արդեն 496 թվականին Հռոմի Գելասիուս պապը փետրվարի 14-ը հռչակեց Սուրբ Վալենտինի օր: Սակայն 1969 թվականին եկեղեցին որոշեց չաջակցել այս տոնի անցկացմանը:

Սակայն մինչ այսօր այն աշխարհում շարունակում են նշել որպես սիրո տոն ու միմյանց գրել «վալենտինկաներ»:

Արևմտյան Եվրոպայում Սուրբ Վալենտինի օրը սկսել են լայնորեն նշել 13-րդ դարում, իսկԱՄՆ-ում` 1777 թվականից: Միմյանց նվերներ տալու ավանդույթն ամրապնդվել է տարեցտարի և ոմանց համար դարձել հաջողակ բիզնես: Օրինակ` նախորդ դարասկզբին ընդունված էր սիրեցյալներին ուղարկել մարցիպաններ, որոնք շատ թանկ արժեին:

Ճապոնիայում այդ օրը միմյանց քաղցրավենիք են նվիրում, իսկ ավանդույթը հիմնել է շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն: Այստեղ Սիրահարների օրը նշում են 1930-ականներից, և մինչ այսօր շոկոլադը համարվում է ամենատարածված նվերը:

Կրքոտ ֆրանսիացիներն այս օրը միմյանց նվիրում են թանկարժեք զարդեր, իսկ ռոմանտիկ դանիացիները` չորացված սպիտակ ծաղիկներ:

Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկներն արթնանում են մինչ արևածագը, կանգնում պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Համաձայն լեգենդի` առաջին տեսած տղամարդն էլ կդառնա իրենց ընտրյալը:

Աշխարհում միակ երկիրը, որտեղ ոչ միայն չեն նշում, այլև պաշտոնապես արգելված է այդ տոնը, Սաուդյան Արաբիան է:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0