Ֆիլիպ Քալթնբախը Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ
Օ Դը Սեն նահանգի սենատոր, Գլամարի քաղաքապետ Ֆիլիպ Քալթնբախը նշանակվել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ:
Վկայակոչելով Ֆրանսիայում լույս ընծայվող «Նոր հառաչ» պարբերականը, նորանշանակ նախագահը հպարտությամբ է ստանձնել նոր պարտականությունները` նշելով, որ ինքը Հայաստանի հավատարիմ բարեկամն է: «Մեր երկիրը Հայաստանի հետ սերտ եւ ամուր հարաբերություններ ունի: Ջանք չեմ խնայի` մեր երկու երկիրների առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասել է Քալթնբախը:



Ձեր մեկնաբանությունը