Ելակետ | Մոլորակ | Դամասկոսում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

Դամասկոսում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

Տառաչափ Decrease font Enlarge font
Դամասկոսում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գիշերը տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը մարտական փամփուշտներով կրակ է բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ:

Այս մասին հաղրոդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմության ակտիվիստներին: 
«Մայրաքաղաքի Հաջար Ալ-Ասուադ հրապարակում են եղել հարյուրավոր ցուցարարներ, երբ հանկարծակի հայտնվել է անվտանգության ոստիկանության ավտոբուսը, և մարդիկ այնտեղից սկսել են կրակել հավաքվածների վրա»,- հեռախոսով գործակալությանը պատմել է ակտիվիստներից մեկը: Նրա խոսքերով՝ հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: 
Հրապարակը գտնվում է Դամասկոսի հարավում, որտեղ ապրում են տասնյակ հազատավոր պաղեստինցի փախստականներ: 
Բացի այդ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում նույնպես ուսանողությունը բողոքի ցույց է կազմակերպել, որը ցրվել է անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Միջազգային Կարմիր խաչը բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության հետ կրակի ժամանակավոր դադարեցման և ամենաթեժ կետեր մարդասիրական օգնություն հասցնելու համար: 
Հիշեցնենք. Սիրիայում ընդդիմության և կառավարական ուժերի միջև 11 ամիս տևած բախումների հետևանքով, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է շուրջ 5400 խաղաղ բնակիչ: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0