Նավթի գների աճի գլխավոր պատճառը Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրությունն է
Օբաման Իրանին մեղադրել Է բենզինի գնի աճի համար
Մերձավոր Արեւելքում տիրող անկայունությունը ամերիկյան ատվոլցակայաններում բենզինի գնի աճի գլխավոր պատճառն Է: Հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ փետրվարի 23-ին Մայամիում ելույթ ունենալով ԱՄՆ-ի Էներգետիկական քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
«Նավթի գների աճի միակ եւ գլխավոր պատճառը Մերձավոր արեւելքի անկայունությունն Է, այս անգամ՝ Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրությունը: Անվստահության աճին զուգընթաց մեծանում Է նաեւ սպեկուլյատիվ գործարքների թիվը Ուոլ-սթրիթում, ինչը բերում Է նավթի գների Էլ ավելի բարձրացման»,- նշել Է նախագահը:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում բենզինի գների զգալի աճ Է դիտվում: Լցակայանում բենզինի միջին գինը գալլոնի դիմաց 3,58 դոլար Է (մեկ լիտրի դիմաց՝ 0,95 դոլար) , եւ, ինչպես վստահ են փորձագետները, նոյեմբերյան նախագահական ընտրությունների շրջանում կհաղթահարի 4 դոլարի նշագիծը



Ձեր մեկնաբանությունը