ՌԴ ԱԳ նախարարը ապրիլի 2-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան:
Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանների մի աղբյուրի:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի այցը նվիրված Է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
«Այցը թույլ կտա նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, դրա շրջանակներում ծրագրվում Է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցեր»,- ասել Է աղբյուրը:



Ձեր մեկնաբանությունը