Ճապոնիայում գործում է միայն մեկ ատոմային ռեակտոր՝ «Տոմարի» ԱԷԿ-ը
Ճապոնիայում 54 միջուկային ռեակտորներից միայն մեկն է գործում:
Երկրի խոշորագույն Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը պարտադիր տեխնիկական ստուգման համար դադարեցրել է «Կասիվադզակի-Կարիվա» ԱԷԿ-ի աշխատանքը:
Այսպես ներկայում Ճապոնիայում մնում է միայն մեկ ատոմային գործող ռեակտոր՝ «Տոմարի» ԱԷԿ-ը, որը գտնվում է Հոկայդո կղզու հյուսիսային հատվածում: «Տոմարի» ԱԷկ-ի աշխատանքը ստուգումների նպատակով կդադարեցվի մայիսի սկզբին:
Այսպես մեկ ամսում Ճապոնիայում ոչ մի գործող ԱԷԿ չի լինի, գրում է newsru.com-ը:



Ձեր մեկնաբանությունը