Ելակետ | Մոլորակ | Ֆրանսիացի քննիչների վարկածով Թուլուզի ահաբեկիչը համախոհ է ունեցել

Ֆրանսիացի քննիչների վարկածով Թուլուզի ահաբեկիչը համախոհ է ունեցել

Տառաչափ Decrease font Enlarge font
Ֆրանսիացի քննիչների վարկածով Թուլուզի ահաբեկիչը համախոհ է ունեցել

Ֆրանսիացի քննիչների այն վարկածը, որ Թուլուզի ահաբեկիչը համախոհ է ունեցել, գնալով ավելի է հաստատվում:

 Ինչպես հաղորդում է Le Parisien թերթը, հանցագործի եղբայրը՝ կալանքի տակ գտնվող Աբդելկադարը, հարցաքննություններից մեկի ժամանակ խոստովանել է, որ մոտոցիկլետը գողանալիս (հետագայում հացագործությունների իրականացման համար փոխադրամիջոց է ծառայել հենց այդ մոտոցիկլետը) իրենց օգնել է ևս մեկը: 
Աբդելկադարի խոսքերով՝ այդ օրը՝ մարտի 6-ին, իրենք երեքով մեքենայի մեջ են եղել: Ինչ-որ պահի Մուհամմադը դուրս է թռել մեքենայից և առևանգել «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը: 
Երրորդ համախոհի անձը հաստատված չէ: «Աբդելկադարը չի ցանկացել նշել այդ մարդու անունը,- հայտնել է պարբերականի աղբյուրը: - Նա նաև ոչ մի լրացուցիչ մանրամասն չի հայտնել, որը հնարավորություն կտար պարզել հանցակցի ինքնությունը կամ իմանալ՝ որտեղ է: Այժմ այդ մարդուն ակտիվորեն փնտրում են»: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0