Home | Սփիւռք | Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Font size: Decrease font Enlarge font
Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատում րոպեներ առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։

Ավելի քան 5 ժամ տեւած բուռն քննարկումներից հետո սենատորները նախ ճնշող մեծամասնությամբ՝ 179-86 հարաբերակցությամբ, դեմ արտահայտվեցին Իրավական հարցերի հանձնաժողովի մտահոգություններին, ըստ որոնց, օրինագծի որոշ դրույթներ Սահմանադրության հետ հակասություններ ունեն։ 

Քննարկման մասնակիցները միաձայն փաստում էին Ցեղասպանության անհերքելի իրողությունը եւ նշում, որ ժխտողականությունը մեծապես խոցում է զոհերի հիշատակը, որ նման ոճիրները հետագայում կանխելու համար պետք է առերեսվել պատմությանը։ Նրանք նաեւ նշում էին, որ այս օրենքի ընդունումն ուղղված չէ Թուրքիայի եւ նրա ժողովրդի դեմ, ավելին, հույս հայտնեցին, որ կգա ժամանակ, երբ թուրք ժողովուրդը կհասկանա իրենց ներկայիս դիրքորոշումը։

Օրինագծին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն էր, այդ առումով օրինագծի վտանգավորությունը եւ հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնելու փաստարկը։ 

Խորհրդարանականներն օրինագծում նաեւ խմբագրական որոշ փոփոխություններ քննարկեցին, որից հետո անցան քվեարկությանը։

Ձայների 127-86 հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց։

 

Subscribe to comments feed Comments (0 posted):

total: | displaying:

Post your comment comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Please enter the code you see in the image:

  • email Email to a friend
  • print Print version
  • Plain text Plain text
Tagged as:
No tags for this article
Rate this article
0