• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ նախակրթարանի հանդէսը՝ Թաւրիզում

Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ նախակրթարանի հանդէսը՝ Թաւրիզում

26 June, 2009 10:34:00 Ալիք Օրաթերթ
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Սոյն միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամներ եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարան յաճախող փոքրիկ աշակերտ-ուհիները լրացնելով 2008-09 ուսումնական տարեշրջանը՝ մայիսի 14-ի երեկոյեան ժամը 8:30-ին Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգ. սրահում մեծ թւով հանդիսականներին ներկայացան այս ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէսով, որը կազմակերպւել էր Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Հ. Օ. Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախաձեռնութեամբ:
Սոյն միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամներ եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները: Օրւայ ծրագրի սկզբում հնչեցին նախ Իրանի Իսլամական Հանրապետութեան, ապա Հ. Օ. Մ.-ի հիմներգերը, որից յետոյ յանուն Հ. Օ. Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան՝ բացման խօսքով արտայայտւեց նոյն վարչութեան նախագահուհի Անահիտ Մարգարեանը: Բացման խօսքից յետոյ մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտ-ուհիները մուտք գործեցին բեմ՝ իրենց երգի ուսուցիչ, երաժիշտ Կարէն Սարգսեանի նւագակցութեամբ, իսկ նրանց առաջնորդում էր Թաւրիզում այնքան սիրւած երգչուհի Նարինէ Սայեադեանը, որի գեղեցիկ կատարմամբ հնչեց «Շոգեկառք» երգը եւ երեխաները ուրախ շարժումներով շրջելով բեմում՝ հանդիսատեսից ստացան բուռն ծափեր, ապա իրենց համար նախատեսւած նստարաններում տեղաւորւելով՝ Կարէն Սարգսեանի ղեկավարութեամբ ու նւագակցութեամբ կատարեցին գարնանն ու հայրենիքին նւիրւած երգեր, իսկ խմբերգերին մէջընդմէջ նրանք հանդիսատեսին ներկայացան առանձին արտասանութիւններով:
Ծրագրի առաջին բաժինն աւարտւեց հանդիսականների գնահատանքի ու քաջալերանքի ծափերով, իսկ օրւայ միջոցառումը շարունակւեց կարճ ընդմիջումից յետոյ: Օրւայ միջոցառման երկրորդ բաժնում կրկին բեմում էր քաղցրաձայն երգչուհի Նարինէ Սայեադեանը, որին երգեհոնի հմուտ կատարմամբ նւագակցում էր երաժիշտ Կարէն Սարգսեանը: Այս մանկական հանդիսութեանը Նարինէ Սայեադեանը մասնակցում էր մանկական աշխոյժ եւ ուրախ երգերի կատարմամբ:

Նրա հետ բեմ էին ելել Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաները՝ իրենց ուրախ պարերով՝ եւ շարժումներով: Նրանք այդ մանկական երգերի հետ պարելով մի այնպիսի խանդավառ մթնոլորտ էին ստեղծել սրահում, որ հանդիսատեսը մինչեւ ծրագրի վերջը ժպտադէմ հետեւեց նրանց կատարումներին եւ ծափահարեց շա՜տ երկար: Ծրագրի այս բաժնում փոքրիկ սաները ներկայացան տարբեր զգեստներով, որոնք համապատասխանում էին հնչող երգերին: Նրանք բեմ ելան որպէս՝ աշակերտներ, նապաստակներ, ձիաւորներ... Օրւայ հանդիսութեան այս բաժնում տեղ էր գտել նաեւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհ. Թումանեանի «Շունն ու կատուն»: «Շունն ու կատուն» ներկայացնող նախակրթարանի երկու աշակերտներ զգեստաւորւած շան ու կատւի պէս՝ մեծ խանդավառութիւն առաջացրին հանդիսատեսի մօտ:

Նրանք իրենց գեղեցիկ կատարումից յետոյ՝ բեմից դուրս ելան, երբ շունը ձեռքի գաւազանը օդի մէջ պտտեցնելով՝ վազում էր փախչող կատւի յետեւից՝ իրենց հետ տանելով հանդիսատեսի կեցցէներն ու բուռն գնահատանքը: Այս մանկական հանդէսի վերջին բաժնում բեմ հրաւիրւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգ. ժողովի անդամ Համազասպ Ոսկանեանը՝ մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտ-ուհիների վկայականների եւ ամբողջ ուսումնական տարեշրջանի աշխատանքների տւչութիւնը կատարելու համար: Բեմ հրաւիրւեցին նաեւ՝ մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչուհիներ եւ օրւայ ծրագիրը կազմակերպողներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանները, մանկապարտէզ-նախակրթարանի երգի ու երաժշտութեան ուսուցիչ Կարէն Սարգսեանը, նոյն մանկապարտէզ-նախակրթարանի օգնականուհի Ռոզիկ Ղուկասեանը եւ Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարան հանդիսութիւններին իր մշտական եւ անվերապահ մասնակցութիւնն ու օժանդակութիւնը բերող Նարինէ Սայեադեանը, որոնք հանդիսականների կողմից դիմաւորւեցին բուռն ծափերով, իսկ Հ. Օ. Մ.-ի վարչութեան կողմից իրենց կատարած աշխատանքների համար գնահատւեցին ծաղկեփնջերով, որից յետոյ հերթականօրէն բեմ ելան մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտ-ուհիները եւ Համազասպ Ոսկանեանից ստացան իրենց վկայականներն ու աշխատանքները պարունակող պայուսակները: Վկայականների եւ աշակերտների աշխատանքների տւչութեանը մասնակցում էին Հ. Օ. Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամուհիներ՝ Սոնիկ Մկրտչեանն ու Անահիտ Մարգարեանը: Մէկ ուսումնական տարեշրջան եւս աւարտւեց Հ. Օ. Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի յարկի տակ, իսկ Հ. Օ. Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը, որպէս թաւրիզահայ համայնքի առաջին կրթօջախ, նոյն սիրով կը սպասի յաջորդ ուսումնական տարեշրջանի աշակերտ-ուհիներին:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio