Զրոյց-դասախօսութիւններ՝ ծնողների համար
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 21-ը կազմակերպեց դաստիարակչական մի շարք կարեւոր նիւթերի զրոյց-դասախօսութիւններ՝ ծնողների համար: Դասախօսութիւնները կայացան «Սուքերեան», «Նայիրի» եւ «Շանթ» դպրոցի սրահներում՝ հետեւեալ նիւթերի վերաբերեալ. * Մղումի եւ ինքնավստահութեան առաջացում * Քննութիւն սովորելու դժւարութիւններ եւ ծնողի դերը * Հասարակական հմտութիւններ * Մոլութիւն Մասնագէտ դասախօսներն էին հերթականութեամբ՝ տկն. Արսինէ Մարտիրոսեան, պրն. Հրայր Դանիէլեան, տկն. Կարինէ Թահմազեան եւ օր. Մարիէտ Ղազարեան:
Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում յարգարժան դասախօսների կենսագրական տւեալները եւ տեսակէտները: Արսինէ Մարտիրոսեան Ծնւել է 1956 թւականին՝ Աբադանում: Աւարտել է Թեհրանի «Փարս» բարձրագոյն ուսումնարանի (ներկայում՝ «Ալլամէ Թաբաթաբայի») հոգեբանութեան ճիւղը: 1987-2003 թւականներին հիմնել եւ տնօրինել է «Արեւ» մանկամսուր-մանկապարտէզ-նախակրթարանը: «Իրանի մանկական գրականութեան պատմութեան» 10-հատորանոց գրքերի կազմի մէջ աշխատել է եւ կազմել Հայկական մանկական գրականութեան ուսումնասիրութեան բաժինը՝ պատմութեան ընթացքում: Որպէս մասնագէտ մանկավարժ՝ համագործակցել է Իրանի տարբեր հասարակական կազմակերպութիւնների, նաեւ՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ, որը շարունակւում է մինչ այսօր: Հրայր Դանիէլեան Ծննդեան թւական՝ 1965 թ.: Սովորել է Թեհրանի համալսարանի լիսանսի եւ գերլիսանսի մակարդակում կլինիկական հոգեբանութիւն ճիւղում: Ըստ Հրայր Դանիէլեանի՝ «Հոգեբանութիւնը Իրանում նոր ճիւղ է եւ ճիշտ չի ներկայացւել. այդ պատճառով՝ հայ ծնողները ճիշտ պատկերացում չունեն, թէ ինչ օգնութիւններ կարող են ստանալ: Ուստի՝ ընդհանրապէս կամ չեն դիմում, կամ եթէ դիմում են, չգիտեն՝ ինչ սպասելիք կարող են ունենալ:
«Երբ մի ծնող դիմում է, անկախ նրանից, թէ նրա երեխան որեւէ խնդիր ունի թէ ոչ՝ երկու պարագայում եւս աշխատանքների մեծ մասը, որ հոգեբանը պիտի կատարի, ծնողների հետ է: Ծնողները այդ տպաւորութեամբ չեն դիմում եւ սպասում են, որ հոգեբանը իրենց պահանջները կարճ ժամանակում բաւարարի. դժւարութիւնը սկսւում է եւ դիմումը դադարում է: Այնինչ, որպէս սկզբնական քայլ՝ հարկաւոր է տարբեր թեմաներով շարունակաբար հանդիպումներ ունենալ ծնողների հետ, մասնաւորաբար՝ դպրոցներում, ու նաեւ դրա շարունակութեամբ՝ երեխաների հետ»: Մարիէտ Ղազարեան Ծնւել է 1966 թւականին՝ Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է «Նուրաֆշան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներում: Միջնակարգ դպրոցն աւարտելուց անմիջապէս յետոյ՝ ընդունւել է համալսարան եւ ուսանել կլինիկական հոգեբանութեան ճիւղը՝ մինչեւ գերլիսանսի աստիճան: Իր մասնագիտութեան գծով կուրսեր է անցկացրել Իրանում եւ Եւրոպայում: Ուսանողական շրջանից սկսել է կլինիկական աշխատանքն ու կատարել մի շարք ուսումնասիրութիւններ: 1995 թւականից սկսած՝ պաշտօնավարում է Բարեկեցութեան (Բեհզիսթի) կազմակերպութեան մէջ, սկզբում հոգեբանական, ապա՝ թմրամոլութեան դէմ պայքարի բաժնում եւ այդ մարզում մի շարք նախագծերի հեղինակ է: Հեղինակն է Թեհրանի Պետական համալսարանի հեռախօսային հոգեբանական ծառայութեան: Զանազան դասախօսութիւններ է ունեցել Իրանի դպրոցներում, նաեւ դասաւանդել է մասնագիտական կուրսերում: Ունի մասնագիտական ուսումնասիրութիւններ եւ հրատարակութիւններ:
Ուսանողական շրջանից սկսած՝ անդամակցում է Հայ համալսարանականների ընդհ. միութեան: Մասնակցել է միութեան տարբեր աշխատանքներին՝ աշակերտական նկարչական ցուցահանդէսների կազմակերպում, մի շարք հոգեբանական աշխատանքներ՝ երեխաների համար եւ մասնագիտական դասախօսութիւններ: Վերջին տարիներում դասախօսել է հայոց դպրոցներում՝ Կրթական խորհրդի հրաւէրով, որոնցից վերջիններն են թմրամոլութեան մասին դասախօսութիւններ՝ ուղեցոյց օղակի աշակերտների ծնողների համար: Կարինէ Թահմազեան Բարձրագոյն կրթութիւնը կլինիկական հոգեբանութեան ճիւղում ստացել է հետեւեալ համալսարաններում՝ «Ալզահրա» (լիսանս), Իրանի Բժշկագիտական համալսարան (գերլիսանս) եւ «Օլումէ բեհզիսթի վա թաւանբախշի» (դոկտորա):
Դասաւանդել է հետեւեալ համալսարաններում՝ «Շահիդ Բեհեշթի», Թեհրանի համալսարան, «Օլումէ բեհզիսթի վա թաւանբախշի» եւ «Էլմօֆարհանգ»: Անդամակցում է «Շահիդ Բեհեշթի» ու «Օլումէ բեհզիսթի վա թաւանբախշի» համալսարանների Գիտական խորհուրդներին եւ գիտութեան, հետազօտութեան ու տեխնոլոգիայի նախարարութեան կից գործող Ուսանողուհիների հոգեկան-հասարակական վնասւածքների կանխարգելման մասնագիտական կոմիտէին: Հեղինակ է մի շարք ուսումնասիրութիւնների եւ նախագծերի: Մի շարք կենտրոններում կատարել է խորհրդատւական եւ հոգեբուժական աշխատանքներ:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (6 posted):
Նաեւ կարծում եմ այն աշակերտները որ կրթական խորհրդի անկարողութեան ու տկարութեան պատճառով տուժել են ու վնասւել պիտի պետական դատ բացեն այս տգէտ կազմի դէմ, որովհետեւ սրանց սխալ ու (բելբեշու) քաղաքականութեան հետեւանքով են տուժել։ Ազգային կոչւող մարմինները մէկ անգամ ընդ միշտ պիտի իմանան որ նման մարմիններին մաս կալմելը խաղ չի, որ մի քանի անբան կնիկ ու պարապ մարդ հաւաքւեն զաւզակութիւն անեն ու այդ արանքում էլ այնպիսի որոշում առնեն որ տարիներ է արդէն երկրի կրթական համակարգում վերացւել է... Համայնքի կրթական ճակատագիրը չպիտի յանձնել մի քանի դայզանների ու մէխ ծախողների ձեռքը։ Գանգատւէք, որ իմանան ազգային մարմինները կոֆէի սեղան չի, ու ոչ էլ մ..... ջայէ գուզիդան է...
Ընդհանրապէս չեմ հասկանում ինչ ես ասում...Բայց դու վստահ ես, որ նրանք, որոնք միւսների համար դասարաններ են դնում, իրենք նախ իրենց դատել են, որ իմանան թէ հասարակութիւնը ինչ ուսուցման կարիք ունի՞....
Բայց նորից եմ ասում միւս պատգամներիցտ էլ բան չհասկացամ, գուցէ իշխանաւորների նման տհաս եմ..., բայց կարծէս դու ամենից լաւ ես հասկանում թէ ինչի մասին է խօսքը, եւ ում է ուղւած, ուրեմն քանի դեռ քա....–ը աւելի շատ չի բացւել ու շատերի թումբանը չի կախւել, այն ինչ ըմբռնել ես, փոխանցիր իրենց...Շատ շնորհակալ կը լինեմ…
Գրանցէք ձեր պատգամը