Պատգամաւորական ժողովի հերթական …
Կամ ՝ Հերթական անգամ հավաքվեցին պատգամավորները
Թ. Հ. Թ. 14-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը իր 11-րդ նիստը գումարեց երեքշաբթի, յունիսի 30-ի երեկոյեան՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ու ատենապետութեամբ՝ պրն. Գէորգ Աբուլեանի եւ պրն. Ռոբերտ Մարգարեանի:Ժողովը իր աշխատանքը սկսեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով:
Ներկայութեան ստուգումից եւ անցեալ նիստերի արձանագրութիւնների ընթերցումից ու վաւերացումից յետոյ՝ նորընտիր Թեմական խորհուրդը ժողովականներին ներկայացրեց Թեմական խորհրդին կից մարմինների եւ խորհուրդների անւանացանկերը, որոնք քւէարկութեամբ հաստատւեցին ժողովականների կողմից:
Այնուհետեւ ժողովը զբաղւեց Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնի տեղեկագրերի քննարկման առիթով ներկայացւած առաջարկներով. բանաձեւային յանձնախմբին պարտականութիւն տրւեց, որ առաջիկայ նիստին ներկայացւեն այդ առաջարկները՝ առ ի նկատառում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ




Պատգամներ (6 posted):
Vay mez vor inch angirt mardgants hed gorts oonenk vor isgabes zerk en arel,ba hed badgamavorneri mech mekn chga vor ed divanin asi ich ek anoom???
Դա դրական պիտի համարել այն տեսակետից որ ԹԽ աշխատում է պատգամաւորների, այսինքն մեր համայնքի տեսակէտները նկատի առնելով, բայց նոյն երեւոյթը խիստ մտահոգիչ կարող է լինել եթէ ներկայացւած ցանկից դուրս ուրիշ անհատ չկայ, որպէսզի պատգամաւորը կարողանայ ներկայացնի:
Գրանցէք ձեր պատգամը