• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
  • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Հայկ Կասպարովի մենահամերգը՝ Թաւրիզում

Հայկ Կասպարովի մենահամերգը՝ Թաւրիզում

02 July, 2009 02:18:00 Ալիք Օրաթերթ
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Ծրագիրը սկսւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգի յոտնկայս ունկնդրութեամբ,

Թաւրիզի Հայ համալսարանականների միութիւնը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, նախաձեռնել էր Հայկ Կասպարովի մենահամերգը, որը տեղի ունեցաւ յունիսի 16-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգային սրահում, որին ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատեսներ:
Ծրագիրը սկսւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան անունից բացման խօսքով արտայայտւեց նոյն միութեան վարչութեան նախագահ դոկտ. Սեւան Օրդուխանեանը: Նա ողջունելով հանդիսատեսներին՝ հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց Հայկ Կասպարովի կենսագրութեան, մասնաւորաբար՝ նրա երաժշտական գործունէութեան վերաբերեալ՝ նշելով, որ նա 2009 թւականին Հայաստանում «Եւրոտեսիլ»-ի մրցութեան կիսաեզրափակիչ հասած մասնակիցներից մէկն էր, ապա բեմը յանձնեց օրւայ երգիչ Հայկ Կասպարովին:
Այդ երիտասարդ երգիչը իր հնչեղ եւ գեղեցիկ ձայնով երկու առանձին բաժիններով շուրջ մէկուկէս ժամ հանդիսատեսին հաղորդակից դարձրեց հայ երգին եւ նրան պարգեւեց հոգու բաւարարութիւն՝ մեծ խանդավառութիւն ստեղծելով սրահում եւ արժանացաւ հանդիսականների բուռն գնահատանքին: Այդ երեկոյ Հայկ Կասպարովի երկու երգերին նւագակցեցին Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամներ՝ Արմէն Խաչատրեանը (երգեհոն) եւ Արին Նաւասարդեանը (էլեկտրական ջազ):
Համերգի աւարտին դոկտ. Սեւան Օրդուխանեանը միութեան վարչութեան անունից շնորհակալութեան խօսք ուղղեց Հայկ Կասպարովին եւ բեմ հրաւիրեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Մկրտիչ Թումանեանին եւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին, որոնք էլ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան կողմից նախատեսւած ծաղկեպսակներով գնահատեցին օրւայ երգիչ Հայկ Կասպարովին եւ Արմէն Խաչատրեանին ու Արին Նաւասարդեանին, որից յետոյ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը իր խօսքում բարձր գնահատեց կազմակերպւած հանդիսութիւնը եւ յաջողութիւններ մաղթեց Հայկ Կասպարովին: Իսկ հանդիսատեսը Հայաստանից ժամանած երգչի միջոցով հայ երգի գեղեցկութիւնը ապրած բաւարարութեամբ՝ թողեց սրահը: ԹՂԹԱԿԻՑ (ԹԱՒՐԻԶ)

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio