Տկն. Բելլա Քոչարեանի այցը ազգ. առաջնորդարան
Յունւարի 21-ի մեր թերթի առաջին էջում արդէն մանրամասնօրէն անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ տիկնոջ՝ Բելլա Քոչարեանի մասնաւոր այցին Իրան: Տիկին Քոչարեանը հինգշաբթի օրը՝ յունւարի 21-ի առաւօտեան հիւրընկալւեց «Ալիք» օրաթերթի յարկի տակ, որի մասին մանրամասն նշւած է օրւայ անդրադարձում: Նոյն օրը տիկին Քոչարեանը եղաւ ազգային առաջնորդարանում, որտեղ հանդիպում ունեցաւ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ: Կարճատեւ հանդիպումից յետոյ՝ Բելլա Քոչարեանը եղաւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որից յետոյ եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ խնկարկելով՝ իր յարգանքի տուրքը մատուցեց Բիւրաւոր Նահատակների յիշատակին: Ազգային առաջնորդարան այցի աւարտին տէր եւ տկն. Քոչարեանները մեկնեցին Նոր Ջուղա եւ հէնց նոյն օրը աւարտւեց Քոչարեանների այցը Իրան:
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
Գնահատէք այս թեման




Պատգամներ (3 posted):
մարտի մեկիան դեպքերից մինչեւ այսոր իմ խորին համոզմունքն է եղել որ այդ դեպք միակողմանի տեսնել սխալ է իսկ ինչ վերաբեում է գլխավոր կազմակեպիչ եղել է ով
իմ կարձիքով նա այն իբր մտավորական եվ գիտնական ով պատմության դիմաց պատասխան կ տա խոսք լտ մասին է
եթե կուզես փաստեր կ բերեմ
Գրանցէք ձեր պատգամը