• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Բելլա Քոչարեանն այցելեց «Արարատ» մարզաւան, «Ա. Աւետիսեան» բուժարան եւ «Ակունք» կենտրոն

Բելլա Քոչարեանն այցելեց «Արարատ» մարզաւան, «Ա. Աւետիսեան» բուժարան եւ «Ակունք» կենտրոն

24 January, 2010 03:16:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Հայաստանի Հանրապետութեան նախկին առաջին տիկին Բելլա Քոչարեանը, որն իր ամուսնու՝ Ռոբերտ Քոչարեանի հետ միասին հիւրաբար Թեհրանում էր գտնւում, չորեքշաբթի, յունւարի 20-ի, կէսօրից յետոյ իր հիւրընկալների հետ միասին այցելեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» մարզաւան:Տկն. Բ. Քոչարեանին դիմաւորեցին կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամներն ու տարբեր միութիւնների ներկայացուցիչները: Բելլա Քոչարեանը հիւրասիրւելուց յետոյ՝ թէեւ ծանր օր էր անցկացրել, այցելեց մարզաւանի տարբեր բաժինները եւ իր հիացմունքը յայտնեց այն ինչից, որին ականատես է: Տկն. Բելլա Քոչարեանը, որ միշտ առաջատար է եղել մարդասիրական եւ առողջապահական ու ծանր հիւանդութիւններից տառապող հիւանդներին օժանդակելու խնդրում, պատասխանելով կազմակերպութեան Հանրային կապի բաժնի թղթակցին ասաց. «Թէեւ ժամանակը շատ քիչ էր՝ ամէն բան տեսնելու համար, սակայն այսօր այցելել եմ հայոց «Աւետիսեան» բուժարանը եւ շատ տպաւորւած եմ, որ Թեհրանում կայ մի այսպիսի տեղ, որտեղ բուժւում են ե՛ւ հայերը, ե՛ւ պարսիկները, նկատի ունենալով, որ բուժարանը հայկական կառոյց է»:
Նա անմիջապէս աւելացրեց. «Իհարկէ, դա հասկանալի է, որովհետեւ բժշկութեան մէջ չկան ազգութիւններ, եւ հիւանդութիւնները ազգութիւն չեն ճանաչում: Դա եւս մի գործօն է, որը երկու ազգերին ու կրօններին աւելի կը մօտեցնի միմեանց: Ու կարեւորն այն է, որ ես ամէն տեղ լաւապէս նկատեցի այս լաւ ու ջերմ վերաբերմունքը՝ հայերի նկատմամբ, եւ դա շատ է ուրախացնում բոլորիս»: Տկն. Բ. Քոչարեանը, անդրադառնալով Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնին, որտեղ նոյնպէս այցելել էր, ասաց. «Ինձ շատ զարմացրեց այդ կենտրոնը, այնտեղ ես տեսայ արհեստավարժ հոգատարութիւն՝ այդ հիւանդ երեխաների նկատմամբ, եւ գիտական ու մերօրեայ մեթոդներով վերաբերմունք՝ այդ երեխաների նկատմամբ: Ինչպէս այդ կենտրոնի ուսուցիչներն ու պատասխանատուներն ասացին, այդ կենտրոնում վարժւող երեխաները շատ լաւ արդիւնքով են թողնում այդտեղը: Այնտեղ զրուցելով երեխաների հետ՝ նաեւ ծանօթացայ նրանց ձեռքի աշխատանքներին»: Տկն. Քոչարեանը, որ արդէն վարչականների կողմից տրւած բացատրութիւներով տեղեկացւած էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան անցեալի եւ ներկայ գործունէութեան մասին, ասաց. «Մենք հիմա «Արարատ» կազմակերպութեան մարզաւանում ենք ու քայլում ենք. շատ հաճելի մթնոլորտ է՝ իր մեծ տարածքով, որտեղ հանգստութիւն կայ, եւ նոյնպէս ուրախացնում է, որ Թեհրանում կայ մի այսպիսի գեղեցիկ վայր, որտեղ հայ երիտասարդներն ու ժողովուրդը կարող են մարզւել ու շփւել իրար հետ»: Շուրջ մէկ ժամ տեւած այցելութեան աւարտին կազմակերպութեան կողմից մի յուշանւէր յանձնւեց տկն. Քոչարեանին, որից յետոյ նա իր շնորհակալութիւնը յայտնելով «Արարատ» կազմակերպութեան պատասխանատուներին՝ յաջողութիւն մաղթեց նրանց ու հրաժեշտ տւեց մարզաւանին:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio