Նոր Ջուղայի հայոց ազգային նախակրթարան-մանկապարտէզը՝ դեկտեմբեր ամսում
Իւրաքանչիւր ամիս ունի իր բոյրն ու գեղեցկութիւնը... Սեպտեմբերը գեղեցիկ է, որովհետեւ սկսւում է ուսումնական նոր տարեշրջանը եւ աշակերտները յատուկ եռանդով մուտք են գործում դպրոց, իսկ հետզհետէ սկսւում են զանազան աշխատանքներ։ Նոր Ջուղայի հայոց ազգային նախակրթարան- մանկապարտէզի սաները աշխուժութեամբ սկսեցին իրենց տարեշրջանը: Ամէն օր ժպտերես դաստիարակներին տեսնելով՝ իրենք եւս խանդավառութեամբ շարունակեցին. խնդութիւնը օր-օրի աւելացաւ մինչեւ եկաւ դեկտեմբեր ամիսը, որը ամիսների մէջ ունի իր աննկարագրելի շքեղութիւնը՝ տօնածառը, գոյնզգոյն շարիկները, պէս-պէս լոյսերը, դպրոցի գունեղ աշխատանքները եւ ահա վերջապէս, մեր բոլորիս սիրելի Ձմեռ պապիկը. իսկ այդ բոլորի կողքին՝ փոքրիկ ընկերների ծիծաղը աւելի ու աւելի փայլ է տալիս ամանորեան միջոցառումներին։
Ամանորեան սեմին լինելով՝ Նոր Ջուղայի հայոց ազգային նախակրթարան-մանկապարտէզի տեսչութիւնը, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը եւ սաները կազմակերպել էին հետաքրքիր եւ գեղեցիկ միջոցառումներ: Այ փոքրիկներ, Այ սիրուններ, Այստեղ մօտիկ «Արարատ»-ում՝ Ձմեռ պապիկն է Ձեզ սպասում... Ուրբաթ, դեկտեմբերի 18-ին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնում Ձմեռ պապիկն էր սպասում. մեծ ու փոքր հաւաքւել էին, որպէսզի դիմաւորեն Նոր տարւան. երեկոյեան ժամը 5-ից մինչեւ ուշ գիշեր սրահում տիրում էր հաճելի մթնոլորտ։Բեմը զարդարւած էր շատ գեղեցիկ. Ձմեռ պապիկն իր մօտ էր ընդունում մանուկներին, նրանց տալիս էր խրատներ, գուրգուրում եւ նկարւում։Նկարահանման միջոցառումը անցաւ շատ յաջող, սրահի անկիւնում նկատւում էին զանազան խաղեր. փոքրիկները վազվզելով՝ կանչում էին. «Շուտով կը գայ Նոր տարին...»։ Ծիծաղը եւ թռվռալը շարունակւեցին դպրոցում ուրախ երգում էին ու պարում, յանկարծ բոլորը միասին աղաղակեցին. «Վայ վայ, տեսէք, թէ ով եկաւ մեր դպրոցը...». Դեկտեմբերի 24-ին իրենց հարազատ պարտէզում Ձմեռ պապիկին հիւրասիրեցին նախօրեակի աւանդական կարկանդակով եւ նրան սիրով հրաւիրեցին ներկայ լինել իրենց ամանորեան հանդէսին։ Ինչ ուրախ է այսօր, Նոր տարի է, Նոր տարի, «Արարատ»-ի դահլիճում տօնածառն է շողշողումԴեկտեմբերի 29-ին Նոր Ջուղայի հայոց ազգային նախակրթարան-մանկապարտէզի սաները պատրաստել էին Նոր տարւայ հանդէս։ Նրանց հրաւէրն ընդունել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները, դպրոցների տեսուչները, ուսուցիչները, ծնողները, հարազատները, Ձմեռ պապիկը եւ Ձիւնանուշիկը։ Փոքրիկ ընկերները ցանկանում էին բոլորի հետ միասնաբար դիմաւորել 2010 թւականը։ Սկզբում տեսչուհի Քարոլին Դիլանչեանը տպաւորիչ խօսքերով եւ շնորհաւորանքներով բացւած յայտարարեց ծրագիրը, որից յետոյ ծափերի ներքոյ բացւեց վարագոյրը. բեմը զարդարւած էր ծաղիկ, այգեպան, մեղու, թիթեռ, զատիկ, պատմիչ, նապաստակ, գորտուկ եւ պարծենկոտ տղաներով. երեւի թէ արդէն զգալի է, որ այդ դերերը յանձնւել էին մեր սաներին, մանկապարտէզը ներկայացնում էր «Միջատները պարտէզում», իսկ նախակրթարանը «Պարծենկոտ»-ի հեքիաթը։ Նրանք կարողացան իրենց դերերին համապատասխան ոտանաւորներով եւ գեղեցիկ պարերով իրականացնել ծրագիրը (Նշելի է, որ պարերի համադրումը կատարել էր Քաթրին Մարկոսեանը): Մէկ անգամ եւս սրահը թնդաց ծափերով, ներկայացումներից յետոյ ելոյթ ունեցաւ երգչախումբը, նրանք երգեցին ու արտասանեցին, երբ յանկարծ՝ Ձմեռ պապիկը իր պարկով եւ թոռնիկներով, Ձիւնանուշիկի ընկերակցութեամբ, մուտք գործեց սրահ եւ ահա աւելի եռանդ, աւելի աշխուժութիւն ու խանդավառութիւն տիրեց միջավայրում։ Ձմեռ պապիկը իր հետ բերել էր իր թոռնիկներին. նրանք մանկապարտէզի ամենափոքրիկ սաներն էին, որոնք միացան իրենց վարդագոյն, դեղին եւ նախակրթարանի ընկերներին:Ընթացքում Ձմեռ պապիկն իր երգերով, Ձիւնանուշիկը իր մաղթանքներով եւ թոռնիկները իրենց մանկական թոթովանքներով շուք տւեցին միջոցառմանը։Տեսչութեան կողմից բեմ հրաւիրւեց թեմի առաջնորդը: Սրբազան Հայրը գովասանքով խօսեց միջոցառման մասին եւ արտայայտւեց. «Փոքրիկները մեր յաղթանակներն են»: Վերջում լաւագոյն բարեմաղթանքներով շնորհաւորեց Նոր տարին եւ ցանկացաւ, որ 2010 թւականը լինի բարութեան, խաղաղութեան եւ յաջողութեան տարի՝ համայն աշխարհի համար։ Սաները ստանալով իրենց կապոցները՝ բարի գիշեր մաղթելով ներկաներին։ Սրահից բոլորը հեռանում էին՝ ուրախ, բարձր տրամադրութեամբ եւ լաւ յուշերով։ Շնորհաւոր Նոր տարին։
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ-ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԹՂԹԱԿԻՑ
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը