Գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստը
Ուրբաթ, յունւարի 22-ի առաւօտեան ժամը 10-ից Ատրպատականի հայոց թեմի կենտրոն Թաւրիզի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում գումարւեց թեմի Պատգամաւորական ժողովի Բ նիստը՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Նշան Ս. եպս. Թոփուզեանի։ Ժողովին մասնակցեցին՝ Թաւրիզի, Ուրմիոյ եւ Սալմաստի պատգամաւորները, թեմի Թեմական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը։ Ժողովին հերթաբար ատենապետեցին՝ Ա ատենապետ դոկտ. Մկրտիչ Թումանեանը եւ Բ ատենապետ Փայլակ Սահակեանը։ Տէրունական աղօթքից յետոյ՝ առաջնորդ Սրբազան Հայրը նախ ժողովականներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ողջոյնները։ Ապա իր խոր գոհունակութիւնը յայտնեց թեմի նորընտիր Թեմական խորհրդի եռամսեայ գործունէութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ՝ Ուրմիոյ նորընտիր Գործակալական խորհրդի եւ Սալմաստի պատգամաւորի աչալուրջ ազգային աշխատանքների կապակցութեամբ՝ յոյս յայտնելով որ առաջիկայում եւս նո՛յն աշխուժութեամբ շարունակւեն աշխատանքները՝ ի պատիւ մեր պատմական թեմի բարգաւաճման եւ ազնիւ ժողովրդի անսակարկ ծառայութեան։ Ապա դիւանը գործադրեց առաջարկւած եւ նախատեսւած օրակարգերը, եւ Ա ատենադպիր Անի Մելիքեանն ընթերցեց նախկին նիստի արձանագրութիւնը եւ վաւերացւեց։
Օրակարգի վրայ քննարկւեցին ընդհանուր շրջագծում թեմի կալւածների հարցը, մանաւանդ՝ հայաթափ շրջանների պարագայում, շինարարական աշխատանքներ իրագործելու յոյժ կարեւոր աշխատանքը եւ թեմի տնտեսական իրավիճակը բարելաւելու ճգնաժամային դրութիւնը։ Ժողովականները միաձայնութեամբ վաւերացրին այն օրակարգը, թէ անմիջապէս պէտք է ձեռնարկել վերոնշեալ աշխատանքների իրագործմանը եւ առաջիկայում աւելի մասնագիտական քննարկումներով սոյն ծրագրերի իրագործման համար՝ դրական քայլեր վերցնել։ Ժողովին առաջարկւեց, որ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր եւ դիւանի կողմից մի խնդրագիր ներկայացւի Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ վերոնշեալների առթիւ հայրապետական օրհնութիւն եւ հաստատում ստանալու համար։ Քննարկման հարց եղաւ նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի պաշտօնական հրաւէր-նամակը՝ թեմի Թեմական խորհրդի եւ Պատգ. ժողովի դիւանի առաջիկայում Անթիլիաս այցելելու եւ Վեհափառ Հայրապետի, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. կենտր. վարչութեան հետ ժողովական աշխատանքային հանդիպումներ ունենալու։ Օրակարգի վրայ էր նաեւ Ուրմիոյ հոգեւոր հովւի կամ ծխատէր քահանայ ունենալու հարցը, որով առաջնորդ Սրբազան Հայրը այս հարցի մասին լայն բացատրութիւններ տալուց յետոյ՝ յոյս յայտնեց, որ շուտով գործնական լուծում տրւի այս հարցին, որը իրօք տագնապի է վերածւել շրջանում։ Ժողովի աւարտին Սալմաստի պատգամաւորը ներկայացրեց կալւածային մի քանի հարցեր՝ խոր մտահոգութիւն յայտնելով որոշ կալւածների, մշակութային կոթողների եւ լքւածութեան երեւոյթների առթիւ։ Ժողովը փակւեց կ. յ. ժամը 2-ին։

ԴԻՒԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման

Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը