• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
  • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի այցը՝ Սպահան եւ Նոր Ջուղա

Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի այցը՝ Սպահան եւ Նոր Ջուղա

26 January, 2010 01:36:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Հանրային կապի գրասեանեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա - Հինգշաբթի, յունւարի 21-ի կէսօրից յետոյ ոչ-պաշտօնական այցով Սպահան այցելեց Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ տիկնոջ՝ Բելլա Քոչարեանի, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի եւ դեսպանութեան խորհրդական Սուրէն Գասպարեանի ընկերակցութեամբ։ Հայաստանի պատւիրակութեանը օդանաւակայանում դիմաւորեցին՝ Սպահանի նահանգապետի տեղակալը եւ նահանգային պաշտօնատարներ, Սպահանի թեմի ազգային իշխանութեան պատւիրակութիւնը՝ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Պատգամաւորական ժողովի ատենապետ Վրէժ Շիրւանեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Նոէլ Մինասեանի մասնակցութեամբ։ Քաղաքի տեսարժան վայրեր այցելելուց յետոյ՝ Ռոբերտ Քոչարեանը եւ նրան ընկերակցող հիւրերը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք ժամանեցին երեկոյեան ժամը 6-ին, որտեղ նրանց դիմաւորեցին թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հայ Դատի յանձնախմբի անդամները։ Հիւրերը այնուհետեւ այցելեցին վանքի եկեղեցին եւ թանգարանը, յարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին՝ վանքում տեղադրւած յուշարձանի մօտ։ Վանքի Ծաղկեայ դահլիճում կազմակերպւած հանդիպման եւ ընդունելութեան ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը, յանուն Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ ողջ հայ համայնքի, ողջունեց եւ բարեմաղթանքներ փոխանցեց մեծարգոյ հիւրերին եւ նշեց. «Իրանահայերը, որպէս Հայաստանին սահմանամերձ եւ բարեկամ երկրի՝ Իրանի քաղաքացիներ, միշտ նեցուկ եւ զօրավիգ են հանդիսացել Հայաստանին, որովհետեւ մեր համոզմամբ՝ Սփիւռքը ո՛չ ինքնագոյ, եւ ո՛չ էլ ինքնավախճան երեւոյթ է եւ փորձել Հայաստանն ու Սփիւռքը տարանջատել միմեանցից՝ մեզ համար խորթ է ու անընդունելի»։ Սրբազան Հայրը փոխանցելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ողջոյնները՝ Ռոբերտ Քոչարեանին, խօսքն ուղղելով նրան՝ նշեց. «Որպէս Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ՝ Դուք կարողացաք Հայաստանը դնել բարգաւաճման ուղու վրայ, իսկ այդ առումով՝ Իրանը հանդիսացաւ դէպի Հայաստան տանող կարեւոր մայրուղի ու Ձեր եւ Հայաստանի պետականութեան շնորհիւ՝ Իրանը շարունակում է մնալ Հայաստանին սահմանամերձ ամենաբարեկամ երկիրը։ Միաժամանակ, Ձեզ յաջողւեց ճիշտ հունի վրայ դնել եւ սերտացնել սփիւռքահայութեան հետ յարաբերութիւնները եւ թող Աստւած օրհնի մեր ժողովրդին, Հայաստանին ու Հայկական պետականութեանը»։ 
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը իր գոհունակութիւնը յայտնելով Իրան այցելութեան եւ հանդիպումների կապակցութեամբ՝ նշեց, որ իր նախագահութեան շրջանում երկու անգամ պաշտօնական այց է կատարել Իրան, ու թէեւ միշտ ցանկութիւն է ունեցել ճամբորդել Իրանի երկրորդ մեծագոյն քաղաք ու իրանական մշակոյթի եւ քաղաքակրթութեան կարեւոր կենտրոն Սպահան ու հանդիպում ունենալ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ, սակայն, ցաւօք, դա իրեն չի յաջողւել։ Պրն. Քոչարեանը անդրադառնալով, որ թէ՛ մայրաքաղաքում, եւ թէ՛ Սպահանում ընդունելութիւնը շատ ջերմ է եղել, նշեց. «Իրանի Հանր. նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների եւ այլ շփումների ընթացքում նկատել է, որ լաւապէս են գնահատւում իր նախագահութեան տասը տարիների ընթացքում ձեւաւորւած Հայաստան-Իրան յարաբերութիւնները, եւ որ դրանք առաջացրել են այնպիսի վստահութեան մթնոլորտ, որ առիթ է տալիս քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ոլորտում զգայուն հարցեր, ինչպէս նաեւ որպէս աղբիւր օգտագործել երկկողմ յարաբերութիւնների շարունակման համար»։Ռ. Քոչարեանը իր փոխադարձ ողջոյնները փոխանցելով Արամ Ա կաթողիկոսին՝ նշեց, որ շուտով այցելելու է Լիբանան եւ վստահեցրեց, որ հանդիպելու է Վեհափառ Հայրապետի հետ։ Անդրադառնալով Հայաստանի ներկայ կացութեանը՝ Ռ. Քոչարեանը նշեց, որ յատկապէս տնտեսական ճգնաժամի հետեւանքով՝ Հայաստանում դժւար ժամանակներ են եղել, իսկ ինչ վերաբերում է վերջին քաղաքական զարգացումների հետեւանքով առաջացած լարւածութեանը՝ յոյս յայտնեց, որ դրանք փարատւեն, որովհետեւ կասկած չունի, որ Հայաստանը պէտք է Սփիւռքին համարի առաջնահերթ։ Սփիւռքին չներգրաւելն ու անտեսելը կոպիտ սխալ համարելով՝ նա ընդգծեց. «Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնները պէտք է լինեն կառուցողական ու պէտք է օգտագործել այդ յարաբերութիւնների ընձեռած մեծ ներուժը»: Հայաստանի Հանր. նախկին նախագահի եւ տիկնոջ, ՀՀ դեսպանի եւ միւս հիւրերի հետ հանդիպումը շարունակւեց մտերմիկ մթնոլորտում՝ նրանց պատւին կազմակերպւած ընթրիք-երեկոյթի ընթացքում, ուր թեմակալ առաջնորդն ու ազգային իշխանութեան ներկայացուցիչները բարեմաղթանքներից յետոյ՝ արտայայտեցին իրենց մտորումները՝ Հայաստանի Հանր. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ Հայոց պետականութեան շուրջ իրենց պատկերացումների մասին, ինչպէս նաեւ ընդգծեցին Սպահանի հայոց թեմի ժողովրդի ու ժողովականութեան կողմից Հայաստանի ժողովրդին նեցուկ կանգնելու պատրաստակամութեան, համազգային նպատակների կենսագործման համար նրանց ունեցած ներդրման կապակցութեամբ։ Վերջում թեմակալ առաջնորդը, յանուն թեմի, Ռոբերտ Քոչարեանին, տիկնոջը եւ դեսպանին նւիրեց Սպահանի ձեռարւեստի գեղեցիկ յուշանւէրներ։

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio