• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացաւ «Հայ Դատն այսօր» 7-րդ խորհրդաժողովը

«Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացաւ «Հայ Դատն այսօր» 7-րդ խորհրդաժողովը

30 January, 2010 07:05:00 «Ալիք»
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

2003 թւականին էր. ելնելով օրւայ հրամայականից՝ առաջին անգամ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի կողմից նախաձեռնւեց «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որը ապագայում պիտի կրէր ամենամեայ բնոյթ՝ ներառելով եւ ընդլայնելով մասնակիցների շրջանակը եւ որ ամենանպատակայինն է՝ ընտրւում են օրւան եւ ժամանակին համահունչ հարցեր, որոնք Հայ Դատի պայքարի առաձգական ոգուն եւ տառին են հոգեհարազատ: Խորհրդաժողով, որը կազմակերպում է «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը եւ Հայ Դատի յանձնախմբի հայեցողութեամբ ընտրում է քննարկւող թեման: Եւ այս անգամ յունւարի 28-ին եւ 29-ին կրկին «Հայ Դատն այսօր» 7-րդ խորհրդաժողովը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում էր համախմբել մասնագիտական հարուստ փորձ կուտակած քաղաքագէտ մասնագէտների եւ այս անգամ Հայ Դատի յանձնախումբը ընտրել եւ հրապարակաւ խորհրդաժողովի քննարկման թեմա էր դարձրել «Հայ-թուրքական յարաբերութիւնները՝ վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ» թեման, մի յոյժ կարեւոր թեմա, որ արդէն շուրջ մէկուկէս տարի է, ինչ փոթորկել է հայաշխարհը:
Յունւարի 29-ի նիստը նախագահում էին՝ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Մինչ բացւած կը յայտարարւէր խորհրդաժողովը՝ ներկաները մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգեցին ազգային-հասարակական նւիրեալ գործիչներ՝ դոկտ. Հարմիկ եւ Լեւոն Դաւթեանների անմոռաց յիշատակը: Հայ Դատի յանձնախմբի անունից բացման խօսքն ընթերցեց Գրիգոր Ղազարեանը: Հայ Դատի աշխատանքները համապարփակ ձեւաչափով ներկայացրեց Ժիլբերտ Մուշկանբարեանը: Ապա հրաւիրւեց օրւայ առիթով արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որը մատնանշելով օրւայ թեմայում չորս հիմնակէտերը՝ իր խօսքը կենտրոնացրեց այդ կարեւոր գործօններին եւ շարժառիթներին՝ միաժամանակ ողջունելով խորհրդաժողովի կայացումը: Թեմայի քննարկմանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Աբուլեանը, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, դեսպանութեան խորհրդական Սուրէն Գասպարեանը, Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ներկայացնող Սոնիկ Բաղումեանը, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի ու «Ռուբէն» երիտասարդական միութեան ներկայացուցիչներ, Ատրպատականի Թեմական խորհրդի ատենապետ Վանիկ Օհանեանը, «Ալիք» օրաթերթի Թաւրիզի ներկայացուցիչներ՝ Նայիրի Դիլանեանը եւ Արմոնդ Բադալեանը, Թաւրիզի հայոց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը եւ ուրիշ մասնակիցներ: Ստեղծւած նոր իրադրութիւնում հայ-թուրքական արձանագրութիւններին առնչւող քաղաքական զարգացումներին տրւած գնահատականները տարաբնոյթ էին, բայց ընդհանուր համատեքստում եւ ազգային մտահորիզոնում միակամ եւ ընդհանրական, որն է՛լ աւելի հետաքրքիր եւ բովանդակային արժէք էր տալիս խորհրդաժողովի ընթացքին: «Հայ-թուրքական միջպետական յարաբերութիւնների կարգաւորման պայմաններում տնտեսական ի՞նչ վնաս կամ ձեռքբերումներ կարող է ունենալ Հայաստանը» թեմայով ելոյթ ունեցաւ Հայաստանից ժամանած զեկուցաբեր Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ համալսարանի դասախօս Արծւիկ Մինասեանը: ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը անդրադառնալով օրւայ թեմային՝ իր զեկոյցը ներկայացրեց. «Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ՝ անհրաժեշտութի՞ւն թէ՝ արտաքին ճնշման հետեւանք» եւ «Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի առիթով հայ-թուրքական յարաբերութիւնների հայեցակարգի փորձ» խորագրերի ներքոյ՝ միաժամանակ ներառելով «Հայ-թուրքական յարաբերութիւնները՝ պատմութեան լոյսի ներքոյ՝ 19-րդ դարից մինչեւ 20-րդ դար» թեման: Թեմա ունենալով «Արցախի հիմնահարցը՝ հայ-թուրքական արձանագրութիւններում քաղաքական անդրադարձներ» ելոյթ ունեցաւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը: «ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականութիւնների փոխկապակցութեան հարցը՝ հայ-թուրքական յարաբերութիւնների լոյսի տակ» թեմատիկ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ» պարբերականի խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ «Հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ գործընթացը եւ դրա ազդեցութիւնը՝ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վրայ» թեմայով ելոյթ ունեցաւ Պոլիտէկոնոմիա հետազօտական ինստիտուտի տնօրէն Անդրանիկ Թեւանեանը:
Վերջում ի մի բերելով ողջ արծարծւած տեսակէտները՝ եզրակացրեց ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը: Ահա այն ողջ համընդհանուր մտքերը եւ տեսակէտ-կարծիքները, որոնք թեմատիկ խորագրերով ներկայացնում ենք ընթերցողներին այսօր, իսկ դրանց ամբողջական մանրամասնութիւնները եւ զեկուցաբերների հետ հարցազրոյցները կը ներկայացնենք ապագայում ամբողջական տեսքով թերթիս էջերում եւ գրքոյկում, որը լոյս է տեսնում խորհրդաժողովից յետոյ՝ ներառելով զեկոյցների հաւաքածոն: Վերջում անպայմանօրէն ցանկանում ենք նշել այն մեծ ընդառաջումը, որ գտաւ խորհրդաժողովը, որին կից ներկայացւած էր Արեւմտեան Հայաստանի պատմական վանքերն ու խաչքարերը ներկայացնող ցուցահանդէսը: Ինչպէս նաեւ ունկնդիրների տրամադրութեան տակ էր դրւած «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովի գիրքը եւ երկլեզւանի բրոշուրը:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio