Թեհրանի «Արարատ»-ի աղջ. բասկետբոլը՝ Իրանի ախոյեան
«Արարատ»՝ 93 - Սպահանի «Ֆուլադէ մոբարաքէ»՝ 63 Ուրբաթ, յունւարի 29-ի առաւօտեան «Արարատ»-ի բասկետբոլիստուհիները, որոնք արդէն ճանաչւում են որպէս թռիչքների վարպետներ, իրենց հիացմունք պատճառող ցատկումներով ու վարպետութեամբ կրկին անգամ հրաշք գործելով՝ երրորդ անընդմէջ տարին լինելով՝ դարձան երկրի ախոյեան՝ Սուպեր լիգայի առաջնակարգ մրցութիւններում:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան աղջ. բասկետբոլի խումբը, յաղթանակելով երկրի մակարդակով տեղի ունեցած Սուպեր լիգայի խաղերում, վերջապէս երէկ՝ ուրբաթ, յունւարի 29-ին՝ 93-63 արդիւնքով յաղթելով Սպահանի «Ֆուլադէ մոբարաքէ» առաջնակարգ խմբին՝ դարձեալ դարձաւ երկրի ախոյեան ու մեծ խանդավառութիւն պատճառեց հայ երկրպագուներին:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (2 posted):
Գրանցէք ձեր պատգամը