• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | «Թունեան» դպրոցը՝ նոր վերադասաւորումներով Պարզաբանումներ են տալիս պատասխանատուները

«Թունեան» դպրոցը՝ նոր վերադասաւորումներով Պարզաբանումներ են տալիս պատասխանատուները

30 January, 2010 07:17:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

արդէն 18-19 հոգի կապալառու յայտ են ներկայացրել, մենք դրանք ուսումնասիրում ենք եւ դրանցից մի քանիսին արդէն ընտրել են

Արա Աւագ Ղահրամանեան («Թունեան» դպրոցի շինարարական նախագծի ճարտարապետ) 
Որպէս նախագծի ճարտարապետ՝ ի՞նչ կասէք «Թունեան» դպրոցի աշխատանքների ընթացքի մասին: 
Նախ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել կազմակերպող ժիւրիին, որ աշխատանքս գնահատեցին: Այս գործը ընթացքի մէջ է, քարտէզները ամբողջովին պատրաստւել են, միայն յատուկ կենտրոններ պէտք է յղւեն, օրինակ՝ Դպրոցների օժտման եւ վերանորոգման կազմակերպութիւն, յետոյ՝ քաղաքապետարան պէտք է յղւի: Այս աշխատանքները ժամանակատար են՝ մինչեւ հաստատւի պետական ատեանների կողմից: Հիմա մենք հետեւում ենք այս աշխատանքների իրականացմանը: Նոր կանոններ են մշակւում, որոնց պէտք է ենթարկւել, գործը ընթացքի մէջ է եւ վերջնականացւում է. միայն փաստաթղթերի հաստատումն է, որը, արդէն նշեցի, ժամանակատար գործընթաց է, սպասում ենք, կարծում եմ՝ 3-4 շաբաթ տեւի այս գործը: Յետոյ արդէն ամէն ինչ կապւած է բիւջէին, թէ երբ կարող ենք աշխատանքները սկսել: Ռուբիկ Սարխոշեան Թ. Հ. Թեմական խորհրդի Շինարարական մարմնի հետ կապ 
 Հիմնւելով յղւած հաղորդագրութեանը՝ կարելի է ենթադրել, որ «Թունեան» դպրոցի շինարարութեան հիմնահարցը թեւակոխել է նոր փուլ: Եւ այդ շրջագծում նաեւ բարելաււել են ժամանակաւորապէս «Նայիրի» դպրոցում գտնւող «Թունեան» դպրոցի երեխաների պայմանները: Եթէ կարելի է, խօսենք նախաձեռնւած նոր աշխատանքներից: 
Հաղորդագրութիւնը, որը տրամադրւած էր ձեր եւ տպագրւեց, աւելի շատ վերաբերւում է ներկայ «Թունեան»-ի իրավիճակին, որը տեղափոխւել է «Նայիրի» դպրոց, ժամանակաւոր «Նայիրի» դպրոցում գտնւելու բարեփոխումներին: Պատգամաւորական եւ Թեմական կառոյցներում հարցի արծարծումից յետոյ՝ որոշւեց, որ մի շարք բարեփոխումներ նկատի առնւեն: Տեսէք, «Թունեան» դպրոցն ունի 10 դասարաններ, մենք այժմ կարողացել ենք այդ վերադասաւորումով 8 դասարաններ տեղափոխել «Նայիրի» դպրոցի շէնքը եւ 2 դասարաններ՝ նման նախկին հին շէնքի մէջ. մենք սա իրականացրեցինք «Նայիրի» դպրոցի տեսչութեան հետ համադրութեամբ՝ Կրթական եւ Թեմական խորհուրդների հետ համագործակցելով, իրենց համաձայնութիւնը ունենալով՝ դասարաններից մի քանիսը վերցրեցինք երրորդ յարկում, ինչու չէ նաեւ երկրորդ յարկում եւ կարողացանք դասարանները փոխադրել «Նայիրի»-ի շէնք: Այդ գործը իրականացւել է ժամանակաւոր, մինչեւ որ «Թունեան»-ի նոր շէնքը կառուցւի: Սա է նոր կարգավիճակը:
Պրն. Սարխոշեան, իսկ «Թունեան» դպրոցի շինարարական աշխատանքների հետ կապւած ինչ-որ նոր առաջընթաց կա՞յ: 
Եթէ յիշում էք, անցեալ անգամ ձեզ փոխանցեցինք, որ մեր շինարարական աշխատանքները մի քանի փուլից են կազմւած, առաջին փուլը արդէն վաղուց վերջացել է, եւ արդէն երկրորդ փուլի վրայ ենք աշխատում, երկրորդ փուլն էլ արդէն իր աւարտին է հասել եւ մենք ցանկը արդէն պատրաստել ենք, մի շարք շտկումներ պէտք է լինեն, քարտէզները եւ այդ ցանկը պէտք է իրար համընկնեն, միաձեւ պէտք է լինի, որ կարողանանք կապալառուին փոխանցել. հիմա այդ աշխատանքների մէջ ենք: Արդէն վերջնական քարտէզները փոխանցել ենք Դպրոցների օժտման եւ վերանորոգման կազմակերպութեանը, որպէսզի կարողանանք արտօնութիւն ստանալ, որովհետեւ դպրոցը իր յատուկ կոդերը ունի՝ շինարարութիւնը իրականացնելու համար, դասւելով կարեւոր շինութիւնների շարքում, սէյմադիմակայուն բոլոր չափանիշերը պահպանելով՝ յատուկ հսկողութիւն է իրականացւում քարտէզների վրայ, ներքին յարդարմանը, թէ դրանք որքանով է համապատասխանում ճշտորոշւած ստանդարտներին: Եւ մեր ներկայացրած փաստաթղթերը լիովին համապատասխանում են ստանդարտներին, քանի որ նրանց կողմից հաստատւած են: Այս գործընթացից յետոյ կը փոխանցւի քաղաքապետարան, որը մեզ այդ արտօնութիւնը կը տայ, որպէսզի մենք կարողանանք շինարարական աշխատանքները սկսել: Արդէն 10 օր է, որ մենք քարտէզները տւել ենք եւ բացի դա էլ մենք դիմել ենք հրշէջկայանին, քանի որ նրանք էլ իրենց արտօնութիւնը պէտք է տան, որ դպրոցը որեւէ խնդիր չունի. դրա հետ կապւած՝ զուգահեռ այդ աշխատանքն էլ արւում է: Մենք էլ միւս կողմից մեզ առնչւող աշխատանքներն ենք իրականացնում, որ կարողանանք նւազուրդի դնել: Ես յատկացւող բիւջէի համար նշեմ, որ մենք ինչպէս նախկինում էլ նշել ենք, «Թունեան»-ի բիւջէի համար խնդիր չունենք, այսինքն՝ այս 3-4 շաբաթը, որը Արան նշեց, այդ ընթացքից մենք էլ կօգտւենք, որ կարողանանք զուգահեռ այդ նւազուրդի՝ աշխատանքը կատարել, որովհետեւ մեզ մօտ արդէն 18-19 հոգի կապալառու յայտ են ներկայացրել, մենք դրանք ուսումնասիրում ենք եւ դրանցից մի քանիսին արդէն ընտրել ենք, նրանց այդ նւազուրդի փաստաթղթերը պէտք է տրամադրենք, նրանք ուսումնասիրեն եւ արժէք ներկայացնեն: Ջանում ենք՝ այս մի քանի շաբաթների ընթացքում մինչեւ արտօնութիւնները ստանում ենք, կարողանանք դրան զուգահեռ՝ այս աշխատանքն էլ իրականացնել, որ երբ արտօնութիւնը ստանանք, արդէն կարողանանք աշխատանքները սկսել: Հիմա դա երբ կը լինի, չեմ կարող ճշգրիտ ասել, տաս օր յետոյ, քսան օր յետոյ, չգիտեմ, բայց աշխատանքներն ընթացքի մէջ են:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio