• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
  • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւններին ներկայացնող պատգամաւորները՝ «Ալիք»-ում

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւններին ներկայացնող պատգամաւորները՝ «Ալիք»-ում

06 February, 2010 06:23:00 «ԱԼԻՔ»
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«ԱԼԻՔ»

Դեռեւս շաբաթներ առաջ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները ցանկութիւն էին յայտնել «Ալիք» այցելելու՝ մօտկից ծանօթանալու հրատարակչութեանը, մամուլի կառոյցին, առօրեայ աշխատանքներին եւ գործելաոճին: Եւ ինչու չէ, նրանց մշակութային եւ լրատւական ոլորտներում հնարաւոր սպասարկման: «Ալիք»-ի տնօրէնութեան եւ խմբագրութեան հետ համադրմամբ՝ հինգշաբթի, փետրւարի 4-ին իրանահայ պատգամաւորներ՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի ընկերակցութեամբ խմբագրութեան յարկի տակ հիւրընկալւեցին՝ Իրանի զրադաշտականների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին, նրա օգնական Բամեսին, հրեաների պատգամաւոր Սիամաք Մորսեդեղը: Հրատապ գործի պատճառով՝ նրանց չէր կարողացել միանալ ասորիների պատգամաւոր Իւնաթան Բեթքոլիան: Մտերմիկ մթնոլորտում տնօրէնի եւ խմբագրի հետ հանդիպումից յետոյ՝ նրանք եղան թերթիս աշխատանքային տարբեր բաժիններում, մօտկից ծանօթացան աշխատանքային համակարգին: Պրն. Բեգլարեանը եւ պրն. Վարդանեանը այցից դուրս մեզ հետ հարցազրոյցի ժամանակ անդրադարձան այս օրերին Իսլ. խորհրդարանում օրակարգային թեմաներին, որոնցից ամենաառաջնայինը տարեկան բիւջէի քննարկումն է, որտեղ, բնականաբար, քննարկւում է փոքրամասնութիւններին յատկացւելիք բիւջէի բաժնեչափը: Նախկինից նաեւ օրակարգ են բերւել Քրէական օրէնսգրքի 881-րդ յօդւածի բարեփոխման նախագիծը եւ մեզ համար ամենակարեւոր հարցերին մօտալուտ անդրադարձը՝ տրանսպորտի նախարարը մօտ ժամանակներս պէտք է ներկայանայ խորհրդարան եւ պատասխանի պատգամաւորների Թեհրան-Երեւան աւիավթարին առնչւող հարցերին, որոնք դէպքին յաջորդող ամիսներում հէնց նոյն օրէնսդիր մարմնում բարձրացրել էին պատգամաւորները: Նաեւ քննարկւելու են մեր կրթական համակարգին յուզող հարցեր: Այս ամբողջի մասին ընթերցողը կարող է ծանօթանալ իրանահայ պատգամաւորների հետ մեր հարցազրոյցի ընդմիջից, որը շուտով կը ներկայացնենք թերթիս էջերում:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
All polls
Գնահատէք այս թեման
5.00
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio