• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 31-ամեակի հանդիսութիւն՝ «Նայիրի» սրահում

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 31-ամեակի հանդիսութիւն՝ «Նայիրի» սրահում

07 February, 2010 12:11:00 «ԱԼԻՔ»
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

ցուցադրում էին դրւագներ՝ Իսլ. յեղափոխութեան օրերից եւ հատւածներ՝ նոյն օրերի մամուլի էջերից

Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 31-րդ տարեդարձը նշող յանձնախմբի նախաձեռնած կենտրոնական ձեռնարկը տեղի ունեցաւ երէկ երեկոյեան՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանի հայ զոյգ պատգամաւորները, քահանայ հայրեր, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգ. մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, Սասուն քաղաքամասի քաղաքապետարանի ու դպրոցների պատասխանատուներ եւ հասարակութիւն: Ծրագիրն սկսւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական հիմնով եւ Տէրունական աղօթքով, որից յետոյ Կազմակերպիչ յանձնախմբի կողմից բացման խօսքն ասաց եւ ապա ծրագիրը վարեց Արտոյտ Զոհրաբեանը: Օրւայ առթիւ բանախօսեց Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նախ շնորհաւորեց Իսլ. յեղափոխութեան 31-րդ տարեդարձը, մէջբերումներ կատարեց օտարազգի լրագրող Միշէլ Ֆոկոյի արտայայտութիւններից՝ Իսլ. յեղափոխութեան մասին, ապա իր խօսքը կենտրոնացրեց կրօնի դերի վրայ՝ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի մէջ եւ հայոց պատմութեան ողջ ընթացքում: Ծրագրի գեղարւեստական բաժնում Արտոյտ Զոհրաբեանը պարսկերէն լեզւով ասմունքեց Վահան Տէրեանի գրչին պատկանող օրւան համապատասխան երկու բանաստեղծութիւններ, որոնց թարգմանութիւնը կատարել է Ահմադ Նուրիզադէն, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ գործող «Ակունք» պարախմբի սաները, Կարինէ Մանուչարեանի ղեկավարութեամբ, հանդէս եկան երկու պարերով եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը, Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ, ելոյթ ունեցաւ հայերէն եւ պարսկերէն երգերով: Առաջին անգամը լինելով՝ կատարւեց Էդիկ Թամրազեանի հեղինակած «Խորշիդէ խաւարան» երգը: Ծրագրի ընթացքում պաստառի վրայ ցուցադրում էին դրւագներ՝ Իսլ. յեղափոխութեան օրերից եւ հատւածներ՝ նոյն օրերի մամուլի էջերից: Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ:

Պատգամներ (1 posted):

Nare on 08 February, 2010 01:51:01
avatar
Es inc eq anum .... inchbes en karoghanum es orerin arhamarel u che desnelu dal es orerin kadarvogh anardarutyunn u arhamarel poghocnerum aryan mej mernogh mardekanc hishadake u ed desak himar mijocarumner anel bedakan basdonyaner heravirelov....menak chaseq te da anherajeshd a hayeri anvedangutyan hamar....SUUUUUUUUUUUUUDDDDDD irenc atornere bahelu hamar en kaznmakerb kareli er hishadakel ed ore hargelov vorbes azagayin bedakan or aaranc keghzavorutyan
image

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio