• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան աղջ. բասկետբոլի խումբը Իրանի ներկայացուցիչն է Արբիլում կայանալիք մրցաշարում

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան աղջ. բասկետբոլի խումբը Իրանի ներկայացուցիչն է Արբիլում կայանալիք մրցաշարում

06 February, 2010 08:14:00 ԻՐԱՆԱՀԱՅԵՐ ԼՐԱՏՈՒ
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«Արարատ»-ի աղջկանց բասկետբոլի խումբը միշտ եղել է կարգապահ

Իրանի աղջկանց բարձրագոյն լիգայի մրցութիւններում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան աղջկանց բասկետբոլի խմբի յաղթանակի եւ Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք արեւելեան Ասիայի գաւաթի խաղերին որպէս Իրանի ներկայացուցիչ մասնակցելու առիթով երէկ «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ «Հայ կանանց մարզանքի ընդլայնումը՝ ներկայ չափանիշերով» թեմայով: Մամլոյ ասուլիսին ներկայ էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Հարմիկ Զովէլեանը, Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար Համիդ Խոմջանին, Իրանի կանանց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆաթեմէ Քարամզադէն, կանանց բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար եւ Հ.Մ.Ա.Կ.-ի աղջկանց բասկետբոլի խմբի պատասխանատու Օդետ Աղաջանեանը, Իրանի մինիբասկետբոլի ազգային հաւաքականի պատասխանատու եւ Հ.Մ.Ա.Կ.-ի մինիբասկետբոլի պատանեկան խմբի նախագահ Ժոզէֆ Նազարեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանը: Ասուլիսի ընթացքում խօսւեց «Արարատ»-ի աղջկանց եւ տղայոց բասկետբոլի խմբերի կարգավիճակի, աղջկանց բասկետբոլի խմբի յաջողութիւնների եւ յուլիսի 5-ին Իրաքի Արբիլում կայանալիք խաղերին Իրանի ներկայացուցիչ «Արարատ» խմբի նախապատրաստական աշխատանքների մասին: Ասուլիսի ընթացքում Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարեւորութեամբ անդրադարձան այն խնդրին, որ «Արարատ»-ի աղջկանց բասկետբոլի խումբը միշտ եղել է կարգապահ եւ յաղթանակ ձեռք բերելու համար շատ լաւ դրդապատճառով հանդէս եկել, ուստի՝ արժանի տեղ է զբաղեցրել:

Պատգամներ (2 posted):

Razmik on 09 February, 2010 02:41:52
avatar
Bravo mer Basketballistnerin.
image
telma on 18 February, 2010 05:46:19
avatar
togh ararati myous bazhinneren el sovoten marziknerits hatkapes newtakani pataskhanatoun me kich azgi pogherin zgoush linen cjkoori
image

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio