Հայ Արհեստաւորների յաջողութիւնը Թեհրանի Միջազգային Ցուցահանդէսում
Ամենաշատ այցելու ունեցող տաղաւարներից էր՝ Արաս-Մաշին հայկական արդիւնաբերութիւնը :
Սկսեալ նոյեմբերի 11-ից, Թեհրանի Միջազգային Ցուցահանդէսների մնայուն վայրում կազմակերպւել է «Իրան փլասթ» անունով միջազգային 6-րդ ցուցահանդէսը:
Ցուցահանդէսի տարբեր դահլիճներում ցուցադրւում են պլաստիկի արդիւնաբերութեան հետ կապւող բոլոր ճարտարարւեստների յարմարութիւններն ու մեքենաները: Առաւելաբար իրենց ներկայութեամբ շուք ու գրաւչութիւն են պարգեւել ցուցահանդէսին Հայ արհեստաւորները, որոնցից քանիսը ամբողջ երկրում եզակի լինելով, մեծապէս նպաստում են Իրանեան հայրենիքի ճարտարարւեստի ու տնտեսութեան զարգացման ու բարգաւաճմանը:
Միջազգային այս ցուցահանդէսում իրենց մասնակցութիւնն են բերել մի շարք ուրիշ երկրներ, որոնցից են՝ Աւստրիա, Կանադա, Կորէա,Ճապոնիա, եւ այլն:
Առանց չափազանցութեան պիտի ասել, որ վիճակագրական տւեալների համեմատութեամբ թէ որակի եւ թէ քանակի տեսակէտներից գերակշռում են Իրանահայ արհեստաւորները՝ իրենց արտադրութիւններով ու արդիւնաբերութիւններով:
Ցուցահանդէսի ամենաշատ այցելու ունեցող տաղաւարներից էր՝ Արաս-Մաշին հայկական արդիւնաբերութիւնը իր՝ Հայթիան-Արաս ծանր մեքենաներով:
«Արաս-Մաշին, Հայթիան-Արաս» արդիւնաբերութիւնը պրն. Արսէն Աւետեանի տնօրինութեամբ ու ճարտարարւեստական ղեկավարութեամբ, տարիներ է, որ արտադրում է պլաստիկ արտադրելու ծանր մեքենաներ , որոնք արտածւում են նաեւ եւրոպական երկրներ:
Յաջողութիւն ենք մաղթում «Արաս-Մաշին» արդիւնաբերական ընկերութեան տնօրինութեան ու մասնագէտներին, ինչպէս նաեւ միւս նորարար արհեստաւորներին, իրենց արդիւնաբերական աշխատանքներում:
=============================================================
Բոլոր նրանք, որոնք ցանկանում են իրենց արդիւնեբերութիւնն ու ճարտարարւեստը, ինչպէս նաեւ զանազան սպասարկութիւնները ներկայացւեն այս կայքէջի միջոցով կարող են կապւել հետեւեալ հեռախօսահամարով-0919.371.2976 (Իրանում) եւ կամ կապ հաստատել էլեկտրոնային հետեւեալ հասցէով.- armgovazd@gmail.com







Պատգամներ (4 posted):
Jermoren shnorhavoroom enk dzer hajoghotyone yev maghtoom enk aveli shad haghtanagner mer Irani hamar.
Գրանցէք ձեր պատգամը