Լուրեր՝ «Ակունք» կենտրոնից
Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցաւ «Ակունք» կենտրոնում Ձմեռ պապիկի դիմաւորում-խրախճանքը, որին ներկայ էին՝ կենտրոնի սաները, նրանց ծնողները, բարերարները, ուսուցիչները, նաեւ մի շարք հիւրեր:
Ինչպէս միշտ, Ձմեռ պապիկը իր նւէրները մատուցեց բոլորին: Խրախճանքը աւելի խանդավառ դարձաւ սիրելի երգիչ Էդւին Հայրապետեանի ուրախ ու աշխոյժ երգերով եւ նրա ընկերոջ ներկայութեամբ: Այդ ընթացքում կենտրոն այցելեց սիրւած երգիչ «Միստըր X»-ը, որն իր ներկայութեամբ առաւել ուրախութիւն պարգեւեց ներկաներին:
Կենտրոնս ունեցաւ իր ամանորեայ արձակուրդը՝ դեկտեմբերի 29-ից մինչեւ յունւարի 7-ը: Իսկ ինչպէս նախկին տարիները, այս տարի եւս Ամանորեայ տօների առիթով յունւարի 7-ին կենտրոն այցելեցին Հայկ. բարեգործական ընդհանուր միութեան Երիտասարդ արհեստավարժների միութեան անդամները, որոնք իրենց հետ բերած նւէրներով, որ ձեռքի աշխատանք էր պահանջում, քաղցր ժամեր պարգեւեցին սաներին եւ արդիւնքում՝ բոլոր երեխաները ստացան մի սիրուն շրջանակ՝ մէջը դրւած իրենց լուսանկարները, որը նկարւել էին
այցելուների հետ ժամանած Ձմեռ պապիկի հետ: Նաեւ կենտրոնին նւիրեցին մի գունաւոր փրինթեր, իսկ ուսուցիչները եւս ստացան գեղեցիկ յուշանւէրներ, որի համար մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում սիրելիներին՝ նրանց մաղթելով քաղցր եւ ուրախ օրեր, առողջութիւն եւ յաջողութիւն:



Post your comment