Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ընթրիք երեկոն Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի հետ
Երեկ, փետրւարի 18-ի երեկոյեան, Թեհրանի «Լալէ» հիւրանոցի հաւաքոյթների դահլիճում, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, Համայնքների, կառոյցների եւ Մշակութային միջոցառումների գերատեսչութեան կողմից կազմակերպւել էր յատուկ ձեռնարկ` Իսլ. Յեղափոխութեան 33-ամեակի առիթով, ուր հրաւիրւած էին Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհական պատասխանատուներ եւ ներկայացուցիչներ:
Հայ համայնքից սոյն ձեռնարկին ներկայ էին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչներ:
Օրւայ առիթով հերթաբար ելոյթ ունեցան Կրօնական փոքրամասնութիւնների գործերի գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, զրադաշտականների մոգպետը, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Մոհամմադ Հոսեյնին, Ասորիների հոգեւոր պետը:
Թեմիս Առաջնորդը իր ելոյթում շեշտելով, որ «Յեղափոխութիւններն միշտ ձայնեղ են լինում», իր շնորհաւորական խօսքն յղեց պետական այրերին եւ համայն իրանի ժողովրդին:
Նախարար դոկտ. Մոհամմադ Հոսեյնին նաեւ շնորհաւորելով յեղափոխութեան յաղթանակի տարեդարձը նշեց. իր ամենատարբեր կրօններով ու մշակոյթներով հարուստ Իրանը միշտ էլ միակամ է եղել եւ ապրել է խաղաղութեան մէջ:



Post your comment