• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Համայնքի Լուրեր | Տեսակէտ | Մուսավին «խաղացել է» ամենանուրբ լարերի վրա

Մուսավին «խաղացել է» ամենանուրբ լարերի վրա

01 July, 2009 06:22:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Վերջին տասը տարիներին Իրանը եղել է տարածաշրջանում ամենակայուն պետությունը

Իրանում տեղի ունեցած բախման կրկնվելու հավանականությունը քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մեծ է համարում, նա  ասուլիսում նաև նշեց, որ երկրում իրավիճակն այժմ թեև հանդարտվել է, բայց կլինեն նոր ձերբակալություններ և գուցե նոր՝ ավելի փոքր բախումներ: Միայն թե, ըստ քաղաքագետի, կատարվածից հետո Իրանի բնակչության համար շատ բան է փոխվել:

Քաղաքագետի խոսքերով, երկրում տեղի ունեցածը մեծ նշանակություն ունի ոչ միայն Իրանի ներքաղաքական կյանքի համար, այլև սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի համար:

«Վերջին տասը տարիներին Իրանը եղել է տարածաշրջանում ամենակայուն պետությունը, որն էլ օգնում էր տարածաշրջանում կայուն պահպանել մյուս երկրների դրությունը: Այս երկիրն ուներ տնտեսական, մշակութային և քաղաքակրթական ազդեցություն ամբողջ տարածաշրջանում»,- ասաց Լ. Մենիք-Շահնազարյանը:

Ընտրություններից առաջ և հետո քաղաքագետը գտնվել է Իրանում և հնարավորություն է ունեցել համեմատել երկրում տիրող իրադրությունը: Ըստ այդմ էլ, ընտրություններից առաջ Իրան կատարած այցելությունից քաղաքագետը վերադարձել է այն տպավարությամբ, որ այդ ժողովրդի խաղաղությունը ոչինչ և ոչ ոք չի կարող խաթարել:

Բայց, Լ. Մելիք-Շահնարզարյանի խոսքերով, մինչև ընտրություններն արդեն հնչել էր առաջին ահազանգը, որ Իրանին ներսից վտանգ է սպառնում. «Խոսքս վերաբերում է Մուսավիի այն հայտարարությանը, թե իր ընտրվելու դեպքում Իրանի բոլոր էթնիկական խմբերը հնարավորություն կունենան իրենց լեզվով դպրոցներ հիմնել, լրատվամիջոցներ ունենալ: Իսկ մինչ այդ իրանում էթնիկական փոքրամասնություն հասկացություն չի եղել, համենայնդեպս, ոչ ոք դրա մասին չի խոսել: Միայն կան 4 կրոնական փոքրամասնություններ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, այդ հայտարարությամբ Մուսավին «խաղացել է» ամենանուրբ լարերի վրա: Իսկ դա սպառնալիք է ցանկացած պետության համար` նույնիսկ Իրանի դեպքում:

Սակայն քաղաքագետի կարծիքով, շատ կարևոր է հասկանալ ու դաս քաղել այն փաստից, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում միավորված ու նույն գաղափարով ապրող ազգին հնարավոր է դարձնել իրար ատող, երկու խմբի բաժանված ազգ:

Այնուամենայնիվ, Իրանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձությունները նա համարեց գունավոր հեղափոխության դասական փորձ, որը չի հաջողվել: Իրանում տեղի ունեցած բախմանն այս անգամ, նրա խոսքերով պատրաստ էին միայն քաղաքական առաջնորդները, բայց ոչ ժողովուրդը: Իսկ նոր՝ հնարավոր բախման ժամանակը քաղաքագետը չկարողացավ նշել` միայն նկատեց, որ եթե նորից ընտրություններ լինեն Իրանում, ապա բախումը անխուսափելի կլինի: Իրանին ապագայում սպասվում են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քան կան այսօր:

«Եթե իրանում սկսվեն լուրջ քաղաքացիական բախումներ, ապա պետք է հասկանալ, որ դրա հետևանքով մեծ արտագաղթ կսկսվի: Առաջին հերթին կգնան Ադրբեջան ու Հայաստան, բայց ոչ՛ մեկը, ո՛չ էլ մյուս երկիրն ի վիճակի չի այսօր փախստականներին ապաստան տալ: Բացի այդ, եթե Իրանում ազգայնական հիմքի վրա տեղի ունենա բախում, ապա դա կարող է պատերազմի հանգեցնել»,- այսօրվա ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Այս պարագայում, քաղաքագետի խոսքերով, ասպարեզ կգան բոլոր այն պետությունները, որոնք «աչք ունեն» Իրանի վրա: Իսկ քաղաքագետը կարծում է, որ քանդել-ավերելը, փախստականներ ծնելն ու տարածաշրջանում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելը հեշտ է, բայց դրանից առաջացած բախումը դադարեցնելու համար արդեն ոչ մի պետություն ոչինչ չի կարող անել: Այդ դեպքում, Հայաստանը, Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով, կարող է հանտնվել մի հրաբուխի վրա, որը ցանկացած վայրկյան կարող է ժայթքել: Բայց այդ պայթյունավտանգ իրավիճակից, Հայաստանը նաև այլ հրաբուխների ժայթքման վտանգի առաջ է կանգնած:

Քաղաքագետը նկատի ունի Ադրբեջանի գործողություններն ու ռուս-վրացական լարված հարաբերությունները: «Ադրբեջանի առումով` հրաբխի պայթյունավտանգությունն ասելով նկատի ունեմ վերջերս Ադրբեջանի կատարած ռազմատենչ հայտարարությունները, նրանց վերջին տասը տարվա աստղային բյուջեն, նոր ժամանակակից զենք ձեռք բերելը, Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը՝ անօդաչու ինքնաթիռներ ունենալու վերաբերյալ: Սրանք բոլորը մարտահրավերներ են»,- ասաց նա: Քաղաքագետը նշեց, որ դա հարձակվողական զենք է և, եթե ապագայում Ադրբեջանը հաջողություններ ունենա ու պատերազմ սկսի, ապա «այդ հաջողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով չեն սահմանափակվելու»:

Նշենք, որ քաղաքագետի խոսքերով, Իրանում վերջին քաղաքական իրադարձությունների նոր զարգացումները կարող են ազդել Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, քանի որ «կիասշրջափակման մեջ ընկած» Հայաստանը կարող է հայտնվել լրիվ շրջափակման մեջ:

Այդ պարագայում հնարավոր զարգացումները գնահատելով` քաղաքագետը նշեց, որ Հայաստանի համար բաց կլինի միայն «անվստահելի Վրաստանի» ճանապարհը, հնարավոր է, որ ժամանակավոր կտրվի էներգակիրների հորսքը Իրանից դեպի Հայաստան, ինչը Հայաստանի տնտեսության համար ծանր հարված կլինի:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
5.00
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio