«ԸՆՏՐԱԿԱՆ ՑԱՆԿ» ԱՍԱՑՒԱԾՔԸ…
Ոչ շատ կուրախանանք նրանց ընտրւելով ու ոչ էլ շատ կը տխրենք դրանց չընտրւելով, այլ կուրախանանք այն ժամանակ երբ Պատգամաւորական Ժողով մուտք կը գործեն ժողովրդի ընտրեալները
Վերջին օրերի ընթացքում, երբ մեր գրութիւնների առանցքը առաւելաբար կազմում էր Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները, յարգելի այցելուներն իրենց թողած պատգամներում տարբեր տեսակէտներ յայտնեցին մեր կողմից ընտրական ցանկ հրապարակելու մասին:
Թէեւ «Ընտրական Ցանկ» ասացւածքը աւանդաբար քաղաքական ասոյթ - տերմին է, որոնք հրապարակւում են քաղաքական կուսակցութիւնների կողմից, բայց դա չի խանգարում մեր որոշումը գործադրելու համար այն մասին, թէ ո՞ր թեկնածուներին ենք հովանաւորում: Աւելի ճիշտն ասելու համար այսպէս շտկենք մեր նպատակը, որ մեր կայքէջը իր առաքելութեան ծիրի մէջ, քննելով թեկնածուների հրապարակւած անուններն ու ցանկերը, պարզապէս մի շարք անունների առջեւ թիք նշան ենք դրել, եւ կամ աստղանիշով մեր յիշողութեան ենք յանձնել այն անունները, որոնց պիտի քւէարկենք ուրբաթ նոյեմբերի 21-ին, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի 14-րդ շրջանի ընտրութիւններում:
Այցելուներից ոմանք, յորդորել են որ «չմտնել այս կեղտոտ խաղ»ի մէջ... (ասել է թեկնածուներից մէկը): Ոմանք յարմար չեն նկատել որ «Իրանահայեր» -ը որպէս անկախ լրատւամիջոց կողմնորոշում ունենայ այս ընտրութիւններում: Իսկ ինչպէս այցելուներն իրենք եւս նկատել են, մեծ տոկոս կազմող հայրենակիցներ, իրենց պատգամներով ցանկացել են իմանալ թէ մենք ի՞նչ ցանկի կամ անհատների ենք քւէարկելու: Ոմանք էլ ընտրութիւններին չմասնակցելու, եւ կամ սպիտակ թերթիկ քւէարկելու առաջարկ են ներկայացրել:
Շնորհակալութիւն յայտնելով մեր բոլոր այցելուներին, որոնք իրենց ցուցմունքներով ու խորհուրդներով օգնեցին մեզ այս զգայուն հարցում ճիշտ ու արդար դիրքորոշում ունենլու համար, նախ պիտի հետեւեալ յստակեցումները կատարել.-
1. Մենք ոչ միայն բոյկոտի չենք ենթարկում ընտրութիւնները, այլ բոլոր հայրենակիցներին ու մեր մնայուն այցելուներին հրաւիրում ենք աշխոյժ ու գիտակից մասնակցութիւն ունենան ընտրութիւններին:
2. Ճերմակ թերթիկ քւէարկելը այս պայմաններում, երբ վճռակամօրէն ցանկանում ենք ինչ որ բարեփոխումներ կատարել, ոչ միայն բողոքի դրսեւորում չի համարւում, այլ պատճառ է դառնալու որ ընտրւող պատգամաւորները ժողովրդական նւազ հովանաւորութիւնը վայելելով օրէնսդիր մարմին մուտք գործեն: Այս դէպքում ոչ միայն բողոքն իր նպատակին չի ծառայելու, այլ մենք, մեր ձեռքով նւազեցնում ենք ընտրւող պատգամաւորների թէ՝ ինքնավստահութիւնը եւ թէ օրէնսդրութեան ուժականութիւնը:
3. Յարգելով մեր բոլոր այցելուների տեսակէտները, որոնք յայտնել են թողած պատգամների միջոցով, պիտի ճշմարտութեամբ յայտնել, որ ընդհանրապէս աշխարհում գոյութիւն չունի անկախ լրատւամիջոց եւ կամ զանգւածային հրապարակում: Ճիշտ այնպէս, որ գոյութիւն չունի անկախ թեկնածուների ցանկ:
Հրատարակութիւններն ու հրապարակումները, դրանք լինեն պետական կամ սեփական բաժնի կողմից հրապարակւող մամուլ, ռադիո-հեռուստատեսութիւն, արբանեակային ու ինտերնետային ցանցեր եւ նոյնիսկ ներքին բուլիտաններ եւ... չեն կարող ինքընիստինքեան եւ ինքնանպատակ լինել: Դրանք հրապարակւում են ինչ որ խօսք, պատգամ, ճաշակ, եւ բազմաթիւ գաղափարներ ու ցանկութիւններ հրամցնելու համար հասարակութիւններին:
Բայց այս չի նշանակում, որ իւրաքանչիւր հրապարակում ու հրատարակութիւն պիտի անպայման քաղաքական կողմնորոշում ունենայ: Բազմաթիւ են մասնագիտական հրատարակութիւնները, որոնք առանց քաղաքական դիրքորոշման բնապահպանում են քարոզում, առողջութեան գաղտնիքներն են ներկայացնում, որսորդութեան, տան ներքին յարդարման ու... բազմաթիւ թեքումներով հրատարակութիւններ կան հասարակութիւններում: Բայց դրանցից ոչ մէկը ո՛չ անկախ են, եւ ո՛չ էլ ինքնանպատակ: Դրանք բոլորն էլ ունեն իրենց նախապէս ճշտւած քաղաքականութիւնն ու թեքումը, որը ենթակայ է ինչ որ յանձնառութիւն վերցրած կառոյցի. օրինակ բնապահպանման կողմնակիցների ոչ պետական միութեան: Այդ պատճառով է, որ այդպիսի քաղաքականութիւն որդեգրած թերթ կամ որեւէ մեդիա չի կարող ծառերի հատման ձեւեր քարոզի:
4.- «Իրանահայեր» լրատու կայքէջն էլ, այդ բոլորի նման ոչ անկախ է, եւ ոչ էլ ինքնանպատակ: Անկախ չենք այդ հասկացողութեամբ, որ յանձնառութիւն ու պատասխանատւութիւն ենք զգում մեր պաշտած գաղափարախօսութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նկատմամբ, որը գաղտնի չի ոչ մի այցելուից: Բայց այդ պատճառ չի դառնում որ չհետաքրքրւենք մեր հասարակութեան ու համայնքի վիճակից: Գուցէ հէնց այդ գաղափարաբանութիւնն է մեզ մղում որ այդպէս լինել, բայց համենայն դէպս յանձնառու ենք եւ չենք կարող ինքնանպատակ լինել եւ անտարբեր մնալ մեր շրջապատի նկատմամբ:
Այդ իսկ պատճառով է, որ ընդառաջելով մեր այցելուների պահանջներին ներկայացնում ենք նրանց, որոնց պիտի մենք քւէարկենք: Անշուշտ բոլորովին չենք ուզում այս համարել ընտրական ցանկ եւ կամ որեւէ անուն, որին կոչում են ոմանք: Ոչ շատ կուրախանանք նրանց ընտրւելով ու ոչ էլ շատ կը տխրենք դրանց չընտրւելով, այլ կուրախանանքայն այն ժամանակ երբ Պատգամաւորական Ժողով մուտք կը գործեն ժողովրդի ընտրեալները:
Մինչեւ այդ, տեղեկացնենք, որ անունները հրապարակելու ենք վաղը, այսու բոլոր թեկնածուներից խնդրում ենք, նրանք որոնք չեն ցանկանում լինեն մեր կողմից հրապարակւող ցանկի վրայ, մինչեւ այս գիշեր (նոյեմբեր 18) ժամը 22 (10pm) մեզ տեղեկացնեն մեր կայքէջի էլեկտրոնային փոստի եւ կամ 0919.371.2976 հեռախօսահամարի միջոցով:
Մնացէք մեզ հետ:
«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» Լրատու Ցանցի Խմբագրութիւն







Պատգամներ (24 posted):
yev finansavorvoomek dashnaktsakanneri mijotsov, vorovhedev anhnarine aysbisi hsga ashkhadank gadarel sepakan mijotsnerov
ayn inch kapvoome SPIDAK TERTIKOV masnaktsel kvearkootyan da e vor
SA IM YEV BOLORI IRAVOONKNE
YETE HIMA CH-HAYDNENK MER BOGHOKE APA YERP!!!!!
hedo sranov voch te shad vdangavor iravijake sdeghdzvoom ayl hakarake
hamaynke ir masnagsootyam pasdoome te hedevoome ir hamaynki antsoo dartsin
iharke shad djvar iravijake sdeghdzveloo ishkhanootyan hamar, vore togh aveli shood mdatser es hartsi masin oo joghovrdi aryune shishe ch-kasher
bayts ayn amen derakatar adyannere kimanan...
TE JOGHOVOORDE ARTOONE
JOGHOVOORDE PAHANJAKHNDIRE
YEV CHI TOGHNOOM IRA HED VOCHKHARI NMAN VARVEN
1-HOKEVOR KAHANNANER
voronk hloo hnazanden srpazan hor khoskin oo hasdaddoomen inch vor na teladri che vor irents orva hatse kakhvatse sarpazanits...
(dnashenner arek gnatsek hokevor gortserov zbaghvek dook kaghakaganootyunits inchek imanoom!!?)
2-DASHNAKTSAKANNER vore endhanrapes kazmoomen metsamasnootyoon...
vore ANPAYMAN HEDEVOOMEN KOOSAKTSOOTYAN TELADRANKIN te che... :)
oo imijayelots chenel endoonoom irents skhal voroshoomneri padaskhanadvootyune
yev meghke gtsoomen <vad dashnaktsakanneri vize>
3-ANKOOSAKTSAKANER
voronk kazmoomen pokramasootyun
yev kich der oonen voroshoomneri mej
DASHNAKTSKANNERI MEJ KAN SHAD LAV OO PROFESSIONAL MARDIK VORE IR KOOSAKTSOOTYAN SHRJANAKNEROOM MISHD CHE VOR KAROGHANOOMEN AZDETSIK BAREPOKHOOMNER ANEN
YEV VOCH DASHNAKTSAKANNERI SHARKEROOM YERPEMN HANDIPOOMENK <DEBIL> MARDKANTS VORE PARZAPES TIV KAZMELOO HAMAREN ENDGRKVEL LISTI MEJ
endhanrapes padgamavorakan joghove azdvatse srpazan hor yev dashnaktsootyan ken-keni voroshoomnerits
voronk nakhkin shrjani dzaghkepsake der chen vertsre mer glkhits
ELI ASOOMEK CHPEDKE SPIDAK TERTIKOV KVEARKENK!!!!!!!!!!!!!!
dzer taknvats dzerkberoomnere hargvats
MEKICH KHIGHJ OONETSEK
amen khelatsi mard parz hashvarkov hasganoome te
ays kaykeje CHIKAROGH AYSKAN TSAVALOON ASHKHADANK DANEL SEPAKAN MIJOTSNEROV
te ardarek, oo shidak
inknered nerkayatsrek dzer finansakan aghbyure
Մենք մեր ֆինանսական հոսքերը ապահովում ենք մեր գործընկերների ( խմբագրության անդամների ) վճարած գումարներով և քանի որ բարեբախտաբար մեր հետ համագործակցողները քիչ չեն երբեք ֆինանսական հոսկեր ապահովելու դժվարություն չունենք։ Ձեր մտաբերած տրամաբանության հետեվելով կարելի է ասել որ մեզ հովանավորում է KGB , CIA , կամ .....
Եթէ դուք ձեզ ճշմարիտ ու նւիրեալ դաշնակցականներ էք իմանում և այդ նւիրումից ելած քննադատում էք ազգային իշխանութեանն ու երևի կուսակցական ղեկավար մարմիններին, ուրեմն ձեզ ֆինանսաւորողներն էլ պիտի նոյնպէս նւիրեալներ լինեն: Պարզւում է, որ Իրանի Դաշնակցութեան շարքերում մի մեծ անջրպետ է բացւել, մանաւանդ երբ նկատի ենք առնում ոմանց հեռացումը որոշ ազագային հիմնարկներից: Զգոյշ եղէք միայն, որ դուք ևս « ակնոցաւորներ »ի ճակատագրին չմատնւէք:
Yerb endaniki beranits gdroom en oo dalis en odarneri, ed el odarner voronk 24 jam zaghroom en mez oo mez barsig en asoom bidi asel ays vijagov khighj kiloo chande!!!?
baba yes dashnagsaganneri tshnamin chem ke!
orinak mishd gnahadelem Dr. Davtyanin oo inchkanov karoghatselem portselem pashbanel ir nmanneri gortsooneootyoone
es siti dnorinootyan hedel tshnami chem!!
yes irants gortsooneootyan hed hamadzayn chem.
arek bashbanek mi shark kandidneri
ardyok yerashkhavoroomek irent!!??
badaskhan dalooek irents gortsooneootyan hamar???
yes kertam oodzer isk asadz mardkants kve kdam. dook yerashkhavoroomek te aysmekere chen moloretsneloo joghovrdin
chen charashaheloo irents dirke
dook yerashkhavorelooek te 4 dari hedo mi oorish lradvatsants chi kyanki kochvi oo chi asi nakhninere vadnin hima arek yes laverin nerkayatsnem!!!!!!!!!!!!!
sireli enker
hivand chem ho andeghi oozenam hamaynks kandem
chi gareli tsatsook gorts anel arants nergayanal
iranahayer dook kajootyoon oonetsek nerkayatsrek dzez (barepokhoomneri herisner)
yesel nerkayanalov hanrootyane bardzradzayn kpashbanem dzez. yev voch te miain yes oo es siti yerkrbagoo nere
ayl shad avelin kmianan barepokhoomneri herosnerin
bayts sireliner
chikareli chnerkayanalov taknvel taksdotsoom oo joghvrdin vor hognele es amenits, asek inch ara inch miara
menk arten nakhkin verkere der kroomenk yerb kani dari araj vsdahetsink aliki shrayl hovanavorootyoonere nakhord padkamavornerin
inchbesenk garogh vsdahel dzez!!
inchits haydni vor kvearkootyoonits hedo es kayke eli kgoyadevi oo k-hsgi ir koghmits hovanavorvatsneri gortsere
chi kareli arants nerkayanaloo anel ays amene
kajootyoon oonetsek bartsradzayn boghokek nerkayanalov, hedo nor kelni vsdahel dzez
teche amen mard karoghe mi site sdeghdzel oo dzez bes siroon baner gri
hedo vor hasav nbadakin el chnerkayana
nerkayatsek yev mer nahapedneri oo sparapedneri vojov barepokhoomner arek
nrank yete khoosapein nergayanaloots yerpek chein hasni irents npadaknerin
նախ ասենք, որ կրկին յայտարարում ենք թէ այդ ցանկը մեր կազմած մարդիք չեն: Մենք երբ հրատարակւեց ընդհանուր թեկնածուների ցանկը, քննելով հասանք այն եզրակացութեան, որ պիտի ի վերջոյ մի քանի հոգու քւէ տանք, որովհետեւ գտնում ենք, որ ընտրութիւններին ակտիւ մասնակցելն ու յետոյ պահանջատէր լինելն աւելի ճիշտ քաղաքականութիւն է քան չմասնակցելով խարխուլ վիճակի մատնել համայնքը: Մենք չենք կարող ասել թէ մեր կողմից ներկայացւած թեկնածուները ապագայում ինչ ձեւով եւ եղանակով են աշխատելու, բայց գոնէ իրենց ճանաչելով, յոյս ունենք թէ նրանք կարող են մի ինչ որ բան փոխել եւ դրական գործ անել: Ուրեմն ընտրւած թեկնածուները մեզ պատասխանատու չեն, այլ իրենց խղճին ու ժողովրդի վստահութեանը:
Այն ինչ վերաբերւում է մեր ինքնութեան մասին, պիտի ասել, որ բազմաթիւ գրութիւններով յայտնել ենք թէ ինչու չենք բացայայտում մեր անունները: Մենք մտահոգւած ենք մեր կազմի անհատների անվտանգութեան համար: Մինչեւ այսօր դժբախտաբար, մի երկու հոգի, որը ղեկավարութիւնը կասկածել էր թէ մեր հետ կապ ունեն, թէ Թեհրանում եւ թէ Երեւանում, փողեցում սպառնալիքներ են ստացել, երեսները ծածկած մոթորցիկլետաւորների միջոցով, դրանք մեզ փոխանցել են հէնց իրենք: Ուստի մենք, ինչպէս որ կարգն է, չենք ցանկանում թաքուն գործել, որովհետեւ ինչպէս որ երեւում է մեր գրութիւններից, մենք թափանցիկութեան կողմնակիցներ ենք: Յոյս ունենք շուտով, երբ պայմանները մի քիչ նորմալացան, մենք էլ կը բացայայտենք մեր անունները: Բայց վստահ եղեք, որ մենք այս ընտրութիւններից յետոյ էլ, շարունակելու ենք մեր աշխատանքը, եւ մօտիկից հետեւելու ենք բոլոր թեկնածուների աշխատանքին ու վստահաբար, եթէ որեւէ թեկնածու, որը վաղը ներկայացնելու ենք մեր ցանկում, փորձի նմանւել ներկայ պատգամաւորներին, եւ ժողովրդից երես թեքելով, փնտրի իր անձնական եւ խմբակցական շահերը, մենք հէնց այս կայքում բացայայտելու ենք այդ բոլորը, անգամ անունները նշելով:
Ուրեմն դեռ մնացեէք մեզ հետ եւ ձեր ակտիւ ներկայութեամբ, մեզ օգնէք մեր կատարած առաքելութեան մէջ, որը եւ բացի համայնքի շահերից, ոչ մի ուրիշ շահ չենք հետապնդում:
Միանգամայն ըմբռնելի և արդարացի է ձեր մտավախութիւնը: Շարունակէք ձեր աշխատանքը նոյն եղանակով, ներկայ պայմանների թելադրանքով և թոյլ մի տւէք մի խումբ աթոռամոլներ սաբոթաժի ենթարկեն ձեզ:
AYD PARAGAYOOM YES ARAJINNEM OV KANGNELOO E DZER KOGHKIN
KARTSOOMEM TE ARDEN CHASVATS MDAHOGOOTYUNNER CHKAN
MNAK BAROV
Yete list dale ge vedangi zer gyanke khndroom em chdak. Isg yete hnaravor ekhbndroom em nergayatsrek anoonneri liste.
Ays bane gootse shadere chhavadan vorovhedev amene poghi hedevits en, bayts yes janachelov nran havadoomem amen inch vor siten e asoom.
ays bolori mech desa nayev Aliki yeridasard lragroghi bloge, lav er vor der aktiv er, yev hodvatsnerov tarmatsvoom er. tertetsi hodvatsnere yev i verjo handibetsi mi hedakrkir hodvatsi, vore mi kich hin er, bayts der khosoon er, siretsi sireli lragroghi ardahaydats midke, ayd badjarov oozoomem nayev dook gartal da. djbakhtabar ays commentneri bajnoom hnaravor che LINK dnel, ayd badjarov yes ayd hodvatsi linke ge dnem ays degh, garogh ek da COPY anel mi nor ejoom yev gartar.
hajoghootyunnem maghtoom bolor mer yeridasardnerin, yev hooys oonem vor irents orere aveli lav linen, yev mer oreri nman, vorn er 30 dari arach, chlini.
++++++++++
http://artinarakelian.blogspot.com/2005/07/blog-post_16.html
nayev mi arajarg yeves. dook nayev garogh ek mi bajin sdeghtsel, vor yete mer yeridasardnerits xanganoom en irents mdkere bolori hed gisen bayts site choonen hnaravorootyoon oonenan aysdegh hradaragel. angeghts asats ays bolore desnelov yes el greloo haves em jaroom, garogh e yes el miyanam yeridasardnerin yev nyooter ooghargem zer hamar, vor deghadnek ayd nor bajnoom.
mnak hajogh.
++++++++++++
http://sarkismkrtchian.blogspot.com/2008/11/blog-post_08.html
Yete aytseloonerits yoorakanchyoore ays site nergayatsni miyoos hayrenagitsnerin, Iran gam ardasahman, mer zayne lseli ge darna amboghj adhkharoom.
Imijaylots Khndroom em cange shood hradaragek.
Ուստի կրկին յայտարարում ենք թէ եթէ ունես տեսակէտ ու միտք, որը դրական է համայնքի համար ներկայացրուր այստեղ: Դժբախտաբար քո նմանները միայն մէկ դեղատոմս ունեն եւ այն էլ դաշնակցութեանը վարկաբեկելով, իրենց խմբակցական շահերը հետապնդել, առամց նրան, որ գոնէ իրենց խմբի ծրագրերն ու տեսակէտները արտայայտւելով (եթէ գոյութիւն ունենայ նման ծրագիր): Ուրեմն մենք ոչ թէ կախում ունենք Դաշնակցութիւնից եւ կամ այլ ուրիշ խմբերից, այլ փորձում ենք իրատես լինել: Մեր բազմաթիւ քննադատութիւնների թիրախը կարող է եւ դաշնակցականներ են եղել բայց երբեք չենք ասել, որ մեր դեղատոմսը համայնքի համար, դաշնակցականներին ասպարեզից հետացնելն է: Եթէ մի քիչ տրամաբանական մօտենաս հարցերին, դա եւս կապացուցւի քո համար:
Գրանցէք ձեր պատգամը