Հիմա Պատգամաւորների հերթն է
(Եւ այն մասին, թէ ինչպէս են հակառակորդ դառնում)
ԳԱՄԵՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Վերջապէս ամիսներ խորհրդակցութիւններից ու խօսք ու զրոյցներից յետոյ, տեղի ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի 14-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները, որը թեմի, ազգային իշխանութեան օրէնսդիր բարձրագոյն մարմինն է:
Ամիսներ առաջւանից սկսած, բազմաթիւ յօդւածներով անդրադարձանք այս բարձրագոյն ատեանի կարեւորութեան ու դրան անդամակցող պատգամաւորների իւրայատկութիւնների ու տւեալների մասին:
Այս ընթացքում, մեծապէս օժանդակեցին մեր այցելուները, իրենց թողած պատգամներով ու խորհրդակցութիւններով: Թէեւ ոմանք իրենց պատգամներում անպատշաճ կերպով էին վիրաւորում միմեանց (որը պատճառ դարձաւ անկախ մեր կամքից սրբագրել դրանցից որոշներին), բայց այդուամենայնիւ օգտակար համարեցինք դրանց գոյութիւնը: Օգտակար՝ նւազագոյնը թեմի եւ համայնքի հարցերը միասնաբար քննարկելու եւ մտահոգութիւնները միմեանց միջեւ բաժանելու խնդրում:
Յօդւածներն ու այցելուների պատգամները ոչ միայն նպաստեցին այդ նպատակին, այլ երեւան հանեցին բոլոր այն հարցերն ու թերութիւնները, ինչպէս նաեւ բացայայտումները, որոնք երկար ժամանակ խանգարում էին համայնքի եւ հասարակութեան բնականոն ու արդար ընթացման գործը:
Այս շարանը մեծ մասամբ նպաստեց նաեւ համայնքի գիտակից ժողովրդին տեղեակ պահելու իր իրաւունքներին ու պարտաւորութիւններին: Ընդ որում, երկուստէք փոխյարաբերութիւնների սահմանների մասին: Երկար ժամանակ էր, որ ազգային իշխանութիւն-ժողովուրդ յարաբերութիւնները կատարւում էին նախադարեան պայմանների համապատասխան: Վերնախաւը ժողովրդին դիտում էր որպէս ստրուկներ, իսկ ժողովուրդը անտեղեակ լինելով իր իրաւունքներից, մտածում էր թէ կարգն հէնց այդ է !!!
Այդ տեսակ մտածողութիւնը ժողովրդի մէջ արմատաւորելու հարցում մեղսակից էին թէ՛ ազգային իշխանութիւնը եւ թէ՛ մամուլը: Դրանց առաջնահերտ պարտաւորութիւններից մէկը՝ ժողովրդին տեղեկութիւն փոխանցելն էր, ու նրանց ծանօթացնելը՝ իրենց արդար իրաւունքներին ու դրանց սահմաններին:
Տեղեկատւութեան ու լուսաբանութեան բացակայութիւնը այնքան խոր ու աւերիչ ազդեցութիւն թողեց ժողովրդի մօտ, որ նրանց դիտանկիւնից աններելի յանցանք համարւեց իշխանութեանց քննադատելը: Մի անժխտելի ու անսակարկ իրաւո՛ւնք, որը վերապահւած է ժողովրդին, նոյնիսկ երրորդ աշխարհի երկրներում:
Այպիսի մտայնութիւն քարոզելը, աթոռներին սոսնձով կպչած պատասխանատուների կողմից, ոչ միայն չէր կարող երաշխաւորել իրենց սանձարձակ տիրակալութեան գոյատեւումը, այլ վերահսկիչ ուժի՝ ժողովրդի վերահսկողութիւնից զերծ մնալուվ (զերծ պահւելով) այնպիսի կոպիտ սխալներ թոյլ տւեցին, որոնք ինքնըստինքեան ժողովրդի պոռթկման պատճառ դարձան:
Երբ հասարակութեան մէջ գոյութիւն չի ունենում ճիշտ ու շիտակ տեղեկատւութիւն, դրան գումարած ժողովրդի վերահսկիչ ուժի պակասը, ահա ստեղծւում է այնպիսի մի կացութիւն, որտեղ կուտակւած բարդոյթներն ու վերքերը ամենաչնչին ծակոցով բերան են բացում ու պոռթկալով փորձում են կացութիւն փոխել:
Ահա այստեղ է, որ կատարւում է ղեկավարութեան, ազգային իշխանութեան ահեղ սխալը: Այնպէս, որ հաւատաւոր ազգայինները իրենց պարտականութիւնները կատարելու յանցանքով ներկայացւում են որպէս թշնամիներ ու կասկածելի անձիք: Մինչ կասկածելի անձիք, հէնց այս իշխանութեան թոյլտւութեամբ ու օժանդակութեամբ, արդէն մուտք գործեցին թեմի ամենաբարձրագոյն օրէնսդիր մարմնի մէջ, որպէս քաղաքականութիւն ճշտողներ:
Թէ՛ այս կայքէջի պատասխանատուները եւ թէ՛ ժողովուրդը լաւապէս տեղեակ են, որ արդէն դարեր են անցել այն ժամանակաշրջաններից, երբ ազդեցիկ ու ժողովրդի կողմից ընդունւած մարդկանց հեղինակազերծում էին ցեխարձակումներով ու անհիմն որակումներով: Սակայն այսօր դա հնարաւոր չի եւ գիտակից ու բանիմաց ժողովուրդը այլեւս հլու հնազանդի նման չի ենթարկւում բոլոր այն թելադրանքներին, որոնք արձակւում են վերեւից՝ առ ի ընդունում: Նրանք զանազանելու եւ ճիշտն ու սխալը միմեանցից անջատելու կարողութիւնը ունի, եւ այդ հասարակ իրականութիւնը չի կարող ընդունի իշխանութիւնը (Իմա ազգային իշխանութիւն, եւ ոչ ուրիշ բան):
Թէեւ դա շատ վատ երեւոյթ է իշխանութիւնների համար (հենց մեր տեսակէտից էլ), բայց ժողովուրդը ստիպւած է ոչխարի նման չհաւատալ ամէն ինչ: Այդ երեւոյթը վատ է մանաւանդ մի իշխանութեան համար, որը ժողովրդին ղեկավարելու եւ առաջնորդելու առաքելութիւն ունի, եւ պետութեան կողմից համարւում է որպէս վստահելի մարմին: (Իմա ազգային իշխանութիւն, եւ ոչ ուրիշ բան): Այդ տեսակ մօտեցումները բնականաբար հասարակութեանը վերածում է անիշխան ամբոխի, որը ատակ է դիմելու ամեն տեսակ անարխիական անպատասխանատու միջոցառումների: Այսպես են ծնւում հաւատաւոր «հակառակորդներ»ը:
Եւ այսպիսի իրողութեան ու կացութեան մատնւելու հիմնական մեղսակիցն ու պատասխանատուն՝ հէնց ինքը ազգային իշխանութիւնն է (Իմա ազգային իշխանութիւն, եւ ոչ ուրիշ բան), որ չկարողացաւ իր օրինական դերակատարութիւնն ունենալու եւ պարտաւորութիւնները ժամանակին կատարելով ու ճիշտ ձեւով կատարեով, դառնայ ժողովրդի առաջնորդն ու ռահւիրան, ու ոչ թէ դրանց կողմից մերժւած ու անվստահելի համարւող մարմին:
Ամենաթարմ ու թափանցիկ օրինակը, հենց «Արամ Մանուկեան» ազգային սրահի վաճառման հարցն էր, որ հակառակ ժողովրդի ցանկութեան, հաստատեց 13-րդ Պատգամաւորական Ժողովը: Ու դրանից աւելի անպատւաբեր միջոցառումը՝ «Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան» անունից կեղծ հաղորդագրութեան հրապարակելն էր, որի քօղազերծումը դարձաւ այս կայքէջի ամենացանկալի նիւթը:
Ահա այստեղ է, որ իր դիրքորոշումներով ու կիրառած քաղաքանութեամբ Պատգամաւորական Ժողովը կարող է չափազանց կարեւոր ու շինիչ դերակատարութիւն ունենայ վերացւած վստահութիւնն ու հեղինակութիւնը վերադարձնելու համար:
Այս մասին խօսքեր ու ասելիքներ շատ կան, բայց կարեւորութեամբ պիտի շեշտել այս կարեւոր հարցը, որ ժողովուրդը կատարեց իր պարտականութիւնը՝ պատգամաւոր ընտրելու գործում, ահա պատգամաւորներն են, որ իրենց ուղղւածութեամբ ու կեցւածքով պիտի արդարեցնեն իրենց յանձնառութիւնները՝ որպէս ժողովրդի կողմից ընտրւած մարմին:
Այլապէս կազմակերպւած համայնքի փոխարէն, կանգնելու ենք մի այնպիսի ամբոխի առջեւ, որի կառավարելը դառնում է անհնարին:
Մնացէք մեզ հետ:







Պատգամներ (20 posted):
Յիշու՞մ էք մի ժամանակ գոռում էին
آشوت سینانی لایق خبرگانی
***********Edited By ADMIN*************
Yerevi na ooni aykan hamagirner, vor iren kve en shnorhoom, ayt depkoom partavor enk bolors hargel nran.
I harke zeitoon kaghakamasoom, shat tarorinak yev tej paykar e gnatsel. yev shshook ka vor nayev khakhtoomner e en teghi oonetsel. Amen depkoom, shat oorakhem vor inch vor karkin etrapaykar e teghi oonetsel. Da mer zhoghovrtin petk er.
Mi shat karevor depk el, vor matnansheli e, sipan myootian hajoghotyoonen e. Hooysovem ke tesnenek sipani verakangnoome.
Kani vor khosk ka khakhdumneri masin piti asem vor khakhdumnere kadarvecin aynpisi aknaru demkeri mijocov(Arajnortarani varich, krtakani antam, dproci pokhtesouch, ousoucich,Arvestaget...)vor el arten khoski degh chi mnum. Mian piti asem vor cavum em yev apsosum em vor mer nor serunde dastirakvum e ayspisi esdor yev orenke parzapes khakhdogh andzanc mijocov.
******Edited By ADMIN*******
Սիրելի Սիփան եւ բոլոր բարեկամներ, խնդրում ենք միայն այն պարագայի, երբ դուք անձնական լայքէջ ունէք, այստեղ ներկայացրէք եւ ուրիշ կայքի հասցեն մի օգտագործեք ձեր պատգամում: Օրինակի համար Սիփանը իր պատգամի բաժնուն նշել էր մեր կայքէջի հասցեն, որը ընդունելի չէ: Նոյնը կրկնել են Նարբէն ու Nareg-ը:
Շնորհակալութիւն:
******Edited By ADMIN*******
yes ooghaki tsankanoomem avelin imanal ayt baneri masin vor dook teghyak et (est yerevooyti). Shnorhakal klinem yete ints teghekatsnek.
Karoghek tsankanaloo depkoom email oogharkel vigen.salmasian@yahoo.com
Ուզում եմ իմանալ ձեր յօդւածների վերջում տեղադրւած պատգամների բաժինն ինչ նպատակադրումով է, եթէ ոչ այցելուներին խորհրդածության առիթ տալը: Ինչու՞ էք շարունակ բողոքում,իբր ձեր կայքէջը շահագործւում է: Միանգամից կրճատէք այդ բաժինն ու հանգստացրէք ձեզ էլ մեզ էլ:
Ասում էք այդ ուղղութիւնն ու առաջարկն էլ չտա՞նք:
Հաւատացնում եմ Ձեզ, որ գոնէ ես անձնական կայքէջ չունեմ:
Cavali yerevuytn ayn e vor goyutun uni aynpisi kanon vore amen mard piti kvearki ir kaghakamasum, byts djbakhdabar voreve mijoc chi dzernarkvoum ays bane control anelou hamar.
Մի կողմից խօսում էք ժողովրդի յաղթանակի ու նրա տւած քւէները յարգելու մասին: Միւս կողմից խօսում էք այն կասկածելի անձանց մասին, որ այս նոյն ընտրութիւնների արդիւնքում մուտք գործեցին պատգամաւորական ժողով: Վերջապէս, ո՞րն է ձեր գնահատականը կատարւած ընտրութիւնների թեմայով: Առողջ ընտրութիւն է տեղի ունեցել թէ ոչ և ո՞վքեր են այդ կասկածելիները1 Երևի նրանք ովքեր ընտրւել են բայց ձեր ցանկում չեն եղել: Խնդրում եմ յստակութիւն մտցրէք ձեր դիրքորոշումների մէջ1 Եղէք աւելի պարզ ու շիտակ:
Shnorhakalem vor parzabantetsir ko kartsike khakhtoomneri hamar.
Sebooh serpazane hokevor arajnord e. hamaynke ghegavarel yev arajnordoom e ho.hi.de. goosagxootyoone.
Badgamavorakanoom, temakanoom, gertakanoom, yev bolor azgain karooyxneroom gedrook metsamasnootyoon ooni ho.hi.de.-n . goomarats alike oo gevork vartanyane.
Oosdi mer hamaynki bolor nvajoomneri yev terootyooneri ooghaki badaskhanadoon ho.hi.de. goosaktsootyoonn e.
Yete hamaynke hashdoo hamerashgh e yev verelke abroom ho.hi.de.-n togh hbardana, yev yete hagarakne togh ghekavarnere aveli ezgon linen.
Aram srahi yev galvatskneri vajarke, dbrotsneri iravijake, grtakan khorhoordi angaroghootyoone, badgamavorakani anbanootyoone, shinararakan marmni talane, yev … , ayd bolori badaskhanadoo yav hastseadere ho.hi.de. goosaktsootyoonn e.
Ardyok havatatsats ek, artagakhte voch mi banov chi azdel mer hamaynki ankoomi hamar?
Hartses ayn e vor tser kartsikov, menak "ghekavarootyoon" masnikn e derakatar mer hamaynki ankman hartsoom?
Voch mi khoshk choonem aseloo ghekavarootian terootiooneri masin. Myevnooyn zhamanak hamapataskhan aveli lav ghekavarootyoon chem patkeratsnoom.
Գրանցէք ձեր պատգամը