Անպատասխանատվություն մինչեւ ե՞րբ…
Արաքս Շաբաթաթերթ
Վ. Հախվերդյան
Վերջերս էլեկտրոնային եւ տպագիր մամուլով տեղեկացանք, որ «Արարատ» կազմակերպությունը որոշ անպատասխանատու անձանց գործունեության արդյունքում հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ երեւույթի, մարզավանի Ս. Խաչ մատուռին կից ճաշարանի տնօրեն Զարեհ Մարգարյանը, չարաշահելով կազմակերպության ներքին վարիչ Արա Շահնազարյանի անփորձությունն ու անպատասխանատու վերաբերմունքը, իր բաժնի քանի ամսվա եկամուտը գրպանել եւ անհետացել է` հեռացել երկրից:
Իմացանք նաեւ, որ «Արարատ» կազմակերպությունը հատուկ հանձնախումբ է կյանքի կոչել այս հարցը հետեւելու համար: Վերջերս էլ շշուկներ են տարածվել, որ Ա. Շահնազարյանը մեկնել է Երեւան, որպեսզի հարցի առնչությամբ մոտիկից զրույցի նստի Զ. Մարգարյանի հետ:
Հարկ եմ համարում նախ եւ առաջ հիշատակել, որ խնդրո առարկա գումարը իրականության մեջ ազգային է, այնպես որ դա միայն արարատականների հարցը չէ, որ փորձեն բարեկամական շրջանակներում «լուծել»: Երկրորդ` սա առաջին անգամը չէ, որ չարաշահվում է մի ազգային կառույց, կամ նրա ունեցվածքը. հիշեցնեմ կեղծ կնքաթուղթ պատրաստող մարդու պարագան, որը նույնպես իր «ազգային գործը» ավարտելուց հետո հեռացավ երկրից, այնպես որ կարծես արտագաղթն էլ դարձել է նման մարդկանց փրկության ճամբան, որովհետեւ դրանից հետո մոռացվում, փակվում է հարցը, մինչեւ նոր մեկի հրապարակ գալը, իսկ տուժողը միշտ էլ համայնքն է, որ մի կողմից կորցնում է իր հարստությունը եւ մյուս կողմից պիտի լուռ մնա պատահածի համար, որովհետեւ դրա մասին չի կարելի խոսել, «օտարները կիմանա՜ն, ազգովի կխայտառակվե՜նք»:
Արդարեւ, ինչպես են առաջ գնում հետաքննությունները. թե կուզ «Արարատ»-ի վարչության կողմից հատուկ հանձնախումբ է կյանքի կոչվել այս հարցին վերհասու լինելու համար, սակայն նույն ժամանակ շշուկներ են տարածում թե գումարը շատ ավելի փոքր է եղել, քան այն ինչ արծարծվել է մամուլում, մոռանալով, որ դրանից չի փոխվում հարցի էությունը: Հարցը ազգային ունեցվածքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքն է, իսկ փոքր գումարի տանողը մեծ գումարից էլ չի հրաժարվի:
Համենայնդեպս, կարծում եմ պարզ է, որ նման փորձանքների գլխավոր պատճառն հենց մեր ազգային մարմիններում առկա վարչական թուլությունն է եւ քանի վիճակն այսպես շարունակվի անընդհատ տուժելու է համայնքը եւ հուսահատվելու իշխանությունից: Եվ որքան ժամանակ, որ համայնքի հարստությունը համարվում է մի կուսակցության ու մի քանի ընտանիքի սեփականություն, ոնց որ ուզեն, այնպես էլ կվարվեն նրա հետ. քանի հարյուր միլիոն տանում Հայաստանում գետին են առնում, որպեսզի «օգտվի համայնքը», իսկ թե ում անունով Աստված գիտի, կամ թե ով է լինելու օգտվողը երեւի ինչպես միշտ էլի կուսակցությունը, թե չէ ողջ համայնքը ոնց է կարող օգտվել այդ տարածքից:
Ու երեւի վերջում էլ ոչ ոքու այդ մասին պիտի չասեն կամ ավելի ճիշտը հարցեր կան, որ «մեկ, երկու երեք հոգի պիտի իմանան», որովհետեւ եթե ժողովուրդը հանկարծ իմացավ «կպահանջի, կմատնի» կամ…
Իսկ բացահայտված չարաշահողին, կամ ավելի մեղմ ասած` անպատասխանատու մոտեցում ցուցաբերած բարեկամին, հասնող ամենածանր պատիժը մի մարմնից մի այլ մարմին տեղափոխելն է… Պե՞տք է նմուշներ թվել: Չեմ կարծում:
Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
Գնահատէք այս թեման




Պատգամներ (1 posted):
Գրանցէք ձեր պատգամը