• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային:

02 July, 2009 05:12:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ և փոխադարձ համակրանքով, իսկ հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:

Նախարար Ռիադ Նասսան Աղան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան: Պարոն Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրել է Երևանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները` ընդգծելով մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների ևս մեկ խորհրդանիշ: Նախարար Ռիադ Նասսան Աղան կարևորել է Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio