ԱՄՆ-ից կամավորներ դեռ ժամանում են Հայաստան
Չնայած տնտեսական ճգնաժամ է, բայց ԱՄՆ-ից կամավորներ դեռ ժամանում են Հայաստան` օգնելու բնակարանազուրկ ընտանիքներին`տան կառուցման հարցում: Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» այս տարվա «Միջազգային Կամավորների» առաջին թիմը` Նյու Ջերսիից, կառուցում է տուն` Արմավիրի մարզի «Հայթաղ» համայնքի Արշակյանների ընտանիքի հետ:
Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Արշակյաններն ունեն երկու երեխա, որոնք դեռ չգիտեն ինչ է նշանակում սեփական տուն ունենալը: Նրանց տան շինարարական աշխատանքները սկսվել են 10 տարի առաջ, այն դեռևս ընթացքի մեջ է:
Թիմը բաղկացած է թե՛ արդեն փորձված անդամներից, և թե՛ առաջին անգամ նման ծրագրի մասնակցողներց: Նրանք բոլորը այցելում են հայրենիք մեկ նպատակով` օգնելու բնակարանազուրկ ընտանիքներին` տուն կառուցել: Սա իհարկե ավելին է, քան ուղղակի ֆիզիկական աջակցությունը: Սա նախ և առաջ բարոյական աջակցություն է ընտանիքների համար:
Մինչ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցում է ընտանիքներին տրամադրելով երկարաժամկետ անտոկոս փոխառություն` տներն ավարտին հասցնելու համար, տեղական և միջազգային կամավորները օգնում են նրանց` անվճար աշխատելով:
Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» այս տարի կընդունի ևս 3 միջազգաին կամավորների թիմ.այն նպատակ ունի աջակցել 100 ընտանիքների:
«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` կառուցելու և վերանորոգելու ապահով, հասարակ և մատչելի տներ` տրամադրելով երկարաժամկետ անտոկոս փոխառություն:
Ամենամսյա ետվճարները կազմում են շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով` այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք:

Քւէարկութիւն: Էջմիածի՞ն թէ՞ Անթիլիաս
Նկատի ունենալով, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, Ձեր կարծիքով Իրանահայ եկեղեցական երեք թեմերը պիտի՞ վերամիաւորւեն Էջմիածնի մայր աթոռին, թէ՞ շարունակեն մնալ Կիլիկիոյ կաթողոկոսութեան հովանու ներքոյ:
Գնահատէք այս թեման

Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը