Սեյրան Օհանյանին հրավիրել են Իրան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին:
Ըստ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի, Ս. Օհանյանը շնորհավորել է դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում պարոն Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի` Իրան այցելելու հրավերը:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը