• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Հայաստանի երկրորդ նախագահի հանդիպումները Իրանի բարձրագույն ղեկավարության հետ

Հայաստանի երկրորդ նախագահի հանդիպումները Իրանի բարձրագույն ղեկավարության հետ

22 January, 2010 08:33:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«Թյուրըմբռնում կամ ոչ ճիշտ թարգամանություն». Պարզաբանում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ: Նա նա հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի հետ, այնուհետև հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Այդ մասին տեղեկացրել են իրանական լրատվամիջոցները: Մասնավորապես, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման մասին : Մոթաքին բարձր է գնահատել Իրանի և Հայաստանի դարավոր հարաբերություններն ու ընդգծել է Կովկասում խաղաղություն հաստատելու կարևորությունը:

Իսկ Քոչարյանն էլ իր հերթին ընդգծել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները` նշելով, որ «հայկական կողմը ամեն ջանք կգործադրի Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար»:

«Նրանք, ովքեր դավեր են նյութում մեր դեմ, շատ թույլ են, և հզոր երկրները արդարության իրենց ձգտման մեջ գտնվում են ուղիղ ճանապարհի վրա, ինչը որոշվում է երկկողմ հարաբերությունների համագործակցության մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նախագահ Ահմադինեջադը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ահմադինեջադը նաև ասել է, որ Հայաստանի հետ Իրանին կապում է դարավոր բարեկամությունը և որ կողմերը լի են վճռականությամբ համագործակցել բազում ծրագրեր իրականացնելու հարցում:

Իրանական IRNA գործակալության տվյալներով, Քոչարյանն իր հերթին նկատել է, որ իր երկիրը պատրաստ է ընդլայնել իր կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ և ընդգծել է, որ կողմերը լի են վճռականությամբ տարածաշրջանային համագործակցության մակարդակը բարձրացնելու համար:


Նախկին նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Panorama.m-ին փոխանցեց, որ Քոչարյանի այցելության մասին տեղեկություններ կտարածի այսօր` մինչև օրվա վերջ:

Հատկանշական է, որ իրանական գործակալություններում հրապարակված այս տեղեկություններին ուղեկցող լուսանկարներում երկու հանդիպումների ժամանակ էլ Հայաստանի պետական դրոշը բացակայել է, այն դեպքում, երբ առկա է եղել Իրանի պետական դրոշը: 


Է. Նալբանդյանը Ռ. Քոչարյանի Իրան կատարած այցելության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան եղել է մասնավոր բնույթի և Իրանի ղեկավարության հրավերով: Այսօրվա ասուլիսում, ի պատասախան լրագրողներից մեկի հարցին, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Քոչարյանի Իրան կատարած այցելության մեջ նա արտառոց ոչինչ չի տեսնում:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե այն, որ Հայաստանի երկրորդ նախագահը ասել է`  Հայաստանը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը, նշանակում է` Քոչարյանը հանդես է եկել Հայաստանի անունից, ԱԳ նախարարը արձագանքեց

 «Դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը; Այդ հարցը ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարության օրոք ընդգրկված է եղել արտաքին քաղաքականության օրակարգում:


Նա նաև հայտարարեց, որ հունվարի 26-ին Իրանի ԱԳ նախարար Մանուչեիր Մոթաքքին ժամանելու է Հայաստան:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Panorama.am-ին հաստատում է տեղեկությունները, որ ՀՀ երկրորդ նախագահը Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով տիկնոջ հետ հունվարի 20-21-ին այցելել է Իրան:

«Այցի օրերին տպագիր և էլեկտրոնային մամուլում «Tehran times» և իրանական այլ լրատվամիջոցներին հղումով հայտնվել են Քոչարյանի հանդիպումների մանրամասները ներկայացնող ոչ հավաստի տեղեկություններ, մասնավորապես ԻԻՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի կողմից իբր արված հայտարարություններ: Իրականում ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական և ոչ պաշտոնական բնույթ է կրել, ինչպես նաև` նշված հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայատարարություններով հանդես չի եկել: Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ ոչ ճիշտ թարգմանության արդյունք է», - պարզաբանում է Սողոմոնյանը:

 

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio