ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատել Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
ԱՄՆ այդ դիրքորոշումը «Ազատություն» ռ/կ հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից», - ասել է Ֆիլիպ Գորդոնը ու հավելել. «Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրությունները, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների և ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման։ Որևէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ որ կերպ բնորոշում է արձանագրությունները»։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները այս օրերին տարբեր առիթներ օգտագործելով դժգոհություններ էին հայտնել այն մասին, որ ՀՀ ՍԴ որոշումը հակասում է «արձանագրությունների էությանը և ոգուն»: Էրդողանը նույնիսկ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի ՍԴ որոշումը:




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը