• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Հանդիպումն ավարտվեց. հայտարարություն չի եղել

Հանդիպումն ավարտվեց. հայտարարություն չի եղել

25 January, 2010 02:59:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Բանակցությունների հետագա փուլերի համար Հայաստանն ու Ադրբեջանը կներկայացնեն սեփական ձեվակերպումները

Սոչիում ավարտվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո գրասենյակը:


Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը քննարկել են Լեռնային Ղարբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները:
Կ

րեմլի տարածած հաղորդագրության մեջ որևէ համատեղ հայտարարության մասին չի նշվում: Տեղեկացվում է միայն, որ սա նախագահներ Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի թվով 5-րդ հանդիպումն էր: Նաև հիշեցվում է, որ առաջին եռակողմ հայտարարության ժամանակ կողմերն ընդունել էին Մայնդորֆյան հռչակագիրը:

Հայաստանն ու Ադրբեջանը կնախապատրաստեն սեփական առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ, որի պրեամբուլան (նախաբան) համաձայնեցված է: Այսօր Սոչիում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ փաստաթղթի պրեամբուլայի վերաբերյալ միասնական ընկալում կա»,- ասել է Սերգեյ Լավրովն ու ներկայացրել այսօր կայացած հանդիպման արդյունքները.

«Այսօր գլխավոր արդյունքն այն էր, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթղթի առանձին հատվածների վերաբերյալ, որոնք դեռևս կողմերի համաձայնության առարկա չեն դարձել, կողմերն իրենք կներկայացնեն սեփական գաղափարները, կոնկրետ ձևակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստի մեջ»:

Միևնույն ժամանակ Սերգեյ Լավրովը հրաժարվել է մասնավորեցնել, թե ինչ է արտացոլված ենթադրյալ փաստաթղթի պրեամբուլայում և տեքստում ընդհանրապես: «Դա կողմերի միջև բանակցությունների առարկա է»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր Սոչիում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում, որին մասնակցել են նաև երեք երկրների արտաքին գործերի նախարարները: Հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին էին ներկայացրել Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակը: Միջնորդների ներկայացրած փաթեթի նոր բովանդակությունն առայժմ անհայտ է:

 

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio