• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | ՀՀ նախագահ. Հայաստանն Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր

ՀՀ նախագահ. Հայաստանն Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր

27 January, 2010 01:08:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը և ասել, որ մեծապես կարևորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

«Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարևորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի երկխոսության և անցկացվող խորհրդատվությունների կարևորությունը:
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը և նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն և զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաև հեշտ օրերի լավ բարեկամ է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների և այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը և նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար:

«Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»,-ընդգծել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio