• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
  • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Դավութօղլուն հարցազրույց է տվել «NTV»-ին

Դավութօղլուն հարցազրույց է տվել «NTV»-ին

27 January, 2010 02:24:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքէջը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է տվել «NTV» հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թուրք-իսրայելական ճգնաժամային հարաբերությունների թեմաներին:


Աֆղանստանի վերաբերյալ Դավութօղլուն նշել է, որ այդ երկիրը Թուրքիայի համար եղբայրական պետություն է, ու Անկարան շահագրգռված է նրա տնտեսական զարգացմամբ ու ներքին կայունության հաստատմամբ:


Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների թեմայով Իսրայելի արտգործնախարարության պատրաստած զեկույցի համաձայն Թուրքիայի վարչապետի սադրիչ հայտարարությունները գնահատվել էին որպես հակահրեաության հրահրում: Ի պատասխան այդ մեղադրանքի`Դավութօղլուն ասել է.

 «Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մի անգամ հակասեմիտիզմ չի եղել ու չի լինի: Մենք ոչ մի կերպ չենք հանդուրժի հակասեմիտիզմը, ռասիզմը: Իսրայելին քննադատելը դեռ չի նշանակում հակասեմիտիզմ»:


Անդրադառնալով արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այն պարունակում է արձանագրությունների հիմնարար դրույթներին հակասող տարրեր:


Դավութօղլուն ընդգծելել է, որ արձանագրությունների նպատակն է ապահովել երկու հարևան պետությունների միջև մնայուն խաղաղություն, վերջ դնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքներին ու նպաստել տարածաշրջանային կայունությանը: Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ հայկական իշխանությունները կհետամտեն արձանագրությունների վավերացմանը:


«Եթե ասվում է, որ Թուրքիան թող բացի սահմանը, իսկ որոշ բաներ էլ թող չիրագործվեն, ապա այդ դեպքում չենք կարող խոսել կարգավորումից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Վերջինս նաև նշել է, որ իրենք չեն դանդաղեցնում ու չեն ուշացնում արձանագրությունների վավերացման ընթացակարգը: 
Մինչդեռ հիշեցնենք, որ դրանք դեռևս հոկտեմբեր ամսին են հանձնվել թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովին, որպեսզի վերջինս 45 օրվա ընթացքում կարծիք հայտնի փաստաթղթերի մասին: Անցել է անցել է ավելի քան երեք ամիս, և ուշացումն ակնհայտ է:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio