Լարիջանին պատրաստակամ է պաշտոնական այց կատարել Հայաստան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երևանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ և առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաև կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը:
Արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները և վերահաստատել ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերին:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը