• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել երկաթուղու իրանական հատվածը

Իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել երկաթուղու իրանական հատվածը

26 January, 2010 10:43:00 Իրանահայեր Լրատու ցանց Iranahayer news portal
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Այսօր Երևանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ` Հայաստան, Ռուսաստան, Իրան երկրորդ հանդիպումը: Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո, կրկին Երևանում:


Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդեն տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, և ապրիլին կհայտարարվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները:

Նշվել է նաև, որ ավստիրական ilF ընկերությունն արդեն կատարել երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները: Ծրագրի ֆինանսավորման համար ներկայում բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ:

Իրանի ճանապարհների և տրանսպորտային հաղորդակցության փոխնախարար Մաջիդ Ասադին տեղեկացրել է, որ իրենք արդեն ավարտել են Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մոտ 60 կմ կառուցվելիք հատվածի տեխնիկատնտեսական հիմանվորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատվածը:

ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Տուգարինովն անդրադարձել է կառուցվելիք երկաթուղու տեխնիկական չափորոշիչներին, ինչպես նաև տարանցիկության հնարավորություններին, այս ծրագրի ինտեգրացմանը` գործող միջազգային տրանսպորտային միջանցքներին, Նա ասել է, որ ռուսական կողմն իր գնահատականը ծրագրին կարող է տալ միայն տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio