• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Այսօր Հայոց բանակը սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ

Այսօր Հայոց բանակը սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ

28 January, 2010 05:49:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է: Այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին և մասնավորապես այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի: Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի և ազատության զոհասեղանին: Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին»,- Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ նախագահի նստավայրում մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների պարգևների հանձնման արարողության ժամանակ հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:


Երկրի ղեկավարի խոսքով, Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջև: Պետականության կորստի, ուրեմն և բանակի բացակայության պատճառով, ըստ նախագահի, Հայաստանը թանկ, շատ թանկ գին է վճարել` սկսած միջնադարից մինչև 1915 թվական, մինչև Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու:


«Պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզորանալ: Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը և սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ: Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն և` խաղաղություն ու կայունություն»,- իր խոսքում ասաց նախագահը:


Ս. Սարգսյանը նշեց, որ Հայոց բանակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպանությամբ. միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ:
Նախագահը բանակի օրը, բացի պետական ու համաժողովրդական տոն լինելուց, անվանեց նաև զինվորների, սպաների մասնագիտության տոն. «Մասնագիտություն, որ առանց չափազանցության կարելի է համարել առաքելություն ու կոչում` արժանիորեն շարունակելու հայոց զինուժի պատմական հաղթանակների երթը»:


«Ձեր գերխնդիրն է ապահովել հայրենիքի անվտանգությունը: Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելու հմտությամբ, բարոյակամային հատկանիշներով ու հայրենասիրական խրոխտ կեցվածքով դուք հուսալիորեն կանգնած եք ցանկացած ոտնձգության դեմ: Եվ որևէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաև մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնվազն միամտություն է»,- նշեց նախագահը:


Ըստ Հանրապետության ղեկավարի, մարդկանց, ազգերի ու պետությունների իրավունքները հարգող յուրաքանչյուր նորմալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատերազմը կանխելն է:

 

«Դուք դա անում եք լիարժեքորեն, պատվախնդիր կերպով և վայելում եք մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը»,- ընդգծեց Ս. Սարգսյանը:
Կրկին անգամ շնորհավորելով այս տոնի առթիվ` նախագահը մաղթեց, որ Հայաստանում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ հայ ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման և վերելքի:


«Փա´ռք Հայկական բանակին, Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքն ավարտեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
0
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio