• Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Պատմական Ակնարկ
  • Դեմքեր
  • Գովազդ
  • Կապ
  • Յղումներ
  • Համայնքի Լուրեր
    • Տեսակէտ
    • Միութենական կեանք
    • Հոգեւոր
    • Յայտարարութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
Գլխաւոր էջ | Հայաստան | Քլինթոնը Նալբանդյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Քլինթոնը Նալբանդյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

30 January, 2010 06:28:00 Panorama.am
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Նախօրեին Լոնդոնում կայացել է Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այս մասին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվ ության վարչությունից: 

Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ և պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ: 

ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջանքերին: Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը և իրագործմանը: 

Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Սահմանադրությանը արձանագրությունների համապատասխանելիության մասին ևս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից: 

Զրուցակիցները քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները: 

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
All polls
Գնահատէք այս թեման
1.00
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Weather in Armenia
Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio