Նալբանդյան-Բրայան հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցեր
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը:
Զրուցակիցներն ընդգծել են բարձրաստիճան այցելությունների կարևորությունը երկկողմ համագործակցության խթանման համար:
Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Բրայանն անդրադարձել են նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հյուսիսային Իռլանդիայում ընթացող գործընթացներին:
Նախարարներն արծարծել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Բրայանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման

Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը