Նալբանդյան-Դավութօղլու հանդիպում Մյունխենում տեղի չի ունենալու.
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Մյունխեն և հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ չի նախատեսվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ այդպիսով Բալայանը մեկնաբանում է թուրքական Hurriyet Daily News-ի այն տեղեկությունը, որ Մյունխենում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում:
«Նախարարները պայմանավորվել են հանդիպել Մյունխենում և շարունակել քննարկել ՀՀ ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակը», -գրել էր թուրքական պարբերականը:
Քւէարկութիւն: Ազգային իշխանություն
Վստահում ե՞ք ազգային իշքանության
Գնահատէք այս թեման




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը