Թուրքիան այլեւս չի կարող նախապայմաններ թելադրել
«Հայոց շխարհը» հանդես է եկել վերլուծությամբ. «Հատկանշական է, որ Իրանի արտգործնախարարի այցի օրերին Երևանում էր նաև Վրաստանի վարչապետը, որի հետ Հայաստանն իրականացնում է Հյուսիս-հարավ մայրուղու կարևորագույն հատվածի` Բաթում-Ախալքալաք-Գյումրի ճանապարհի շինարարության ու գործարկման աշխատանքները:
… Հայաստանի հետ Իրանի տնտեսական համագործակցության խորացումը միայն ավտոճանապարհներով չի սահմանափակվելու, քանի որ հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստում քննարկվել է նաև Արաքսի վրա հիդրոկայանների, Իրանից Հայաստան մուտք գործող նավթատարի կառուցման և ամենակարևորը` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցերը: Այս ծրագրերի իրականացումից հետո Հայաստանը Իրանի հետ կապվելու է մեր երկրի կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ամբողջական համալիրի միջոցով, քանի որ արդեն գործում են էլեկտրաէներգիայի ու գազի փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքները: Դա նշանակում է, որ Հայաստանը հեռանկարում այլևս չի լինի այն երկիրը, որին կարելի է նախապայմաններ առաջադրել սահմանի բացման դիմաց:
… Ուրեմն Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ու մանավանդ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը մեր երկրին խոստանում է այնպիսի նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնց գոյության պարագայում հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման խնդիրը կմղվի հետին պլան: Սա չի նշանակում անշուշտ, որ Հայաստանը հրաժարվում է օգտվել նման հնարավորությունից, բայց սրանով մեր երկիրը Թուրքիային կզրկի ապաշրջափակման վերացման դիմաց նախապայմաններ առաջադրելու հնարավորությունից»:




Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը