.
  • Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Յայտարարութիւններ
  • Գովազդ
  • Կապ
  • Համայնքի Լուրեր
    • Յայտարարութիւն
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
  • Վերլուծութիւն
  • Միջազգային Մամուլ
Գլխաւոր էջ | Հայաստան | Շնորհավոր Հայաստանը չեմպիոն

Շնորհավոր Հայաստանը չեմպիոն

25 November, 2008 09:05:00
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image Ուկրաինայի հավաքականը, որի հետ Հայաստանի թիմը մինչեւ վերջին տուրը կիսում էր առաջին երկու տեղերը, այսօր պարտություն կրեց ԱՄՆ-ի հավաքականից

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում` պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Այսօր կայացած վերջին տուրում Հայաստանի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Չինաստանի հավաքականին. Տիգրան Պետրոսյանը առավելության հասավ Լի Չաոյի նկատմամբ, մյուս երեք հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի:

Ուկրաինայի հավաքականը, որի հետ Հայաստանի թիմը մինչեւ վերջին տուրը կիսում էր առաջին երկու տեղերը, այսօր պարտություն կրեց ԱՄՆ-ի հավաքականից:

Շախմատային օլիմպիադայի վերջին տուրի հանդիպմանը ներկա գտնվելու համար երեկ Դրեզդեն է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Օլիմպիադայում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, «անցյալ անգամ Իտալիայում մեր հավաքականը դարձավ չեմպիոն, եւ հիմա` երկրորդ անգամ անընդմեջ, դառնում է օլիմպիական չեմպիոն, որը մեզ նման փոքր երկրի համար շատ զարմանալի արդյունք է, հոյակապ արդյունք է»:

Նրա փոխանցմամբ` Հայաստանի նախագահը երեկոյան հանդիպել է տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ, այսօր խաղի սկզբից եկել է սրահ, նա եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կատարել են առաջին քայլերը Լեւոն Արոնյանի պարտիայում. - «Քանի որ Արոնյանը խաղում էր սեւերով, սպիտակների քայլը կատարեց Իլյումժինովը, սեւերի քայլը կատարեց Սերժ Սարգսյանը: Մինչեւ խաղի վերջը նախագահը եղել է դահլիճում, դիտել է խաղը»:

«Մեր թիմը ընդհանուր վարկանիշային ցուցակով Օլիմպիադայում 9-րդն էր, բայց մեր թիմի նման համերաշխ, կազմակերպված թիմ չկա Օլիմպիադայի մասնակիցների մեջ, եւ հաղթանակը լրիվ օրինաչափ է», - վստահեցրեց Վանիկ Զաքարյանը:
Add to : Add to your del.icio.us| Digg this story | Balatarin | Donbaleh |

Պատգամներ (3 posted):

Serob on 26 November, 2008 05:45:20
avatar
Shnorhavoroom em ashkhari hamain hayootiane mer shakhmatistneri haghtanage.
image
Ռուբիկ Մինասյան on 26 November, 2008 05:55:37
avatar
Շնորհավոր բոլորիս։
Տղաներ ջան միշտ հաղթական մնաք։
image
Arlen on 26 November, 2008 07:35:41
avatar
Shonrhavor mer Hayastanin ...
image

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Գնահատէք այս թեման
5.00
Մուտք
Գրանցւել
Այցելութեան տւեալներ
Յայտարարություններ


Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio