.
  • Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Յայտարարութիւններ
  • Գովազդ
  • Կապ
  • Համայնքի Լուրեր
    • Յայտարարութիւն
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
  • Վերլուծութիւն
  • Միջազգային Մամուլ
Գլխաւոր էջ | Հայաստան | Բջնի գործարանը գնում է ոչնչացման

Բջնի գործարանը գնում է ոչնչացման

27 November, 2008 07:26:00
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը ավելի քան մեկ ամիս պարապուրդի է մատնվել: Աշխատանքից զրկվել են գործարանի ավելի քան 400 աշխատողներ, որոնց 70 տոկոսը Չարենցավանի բնակիչներ են:

Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել ընկերությունից բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ:

Հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները առգրավել էին գործարանի տրանսպորտային միջոցները, կապարակնքել ընկերության պահեստները, արգելանք դրել ընկերության բանկային հաշիվների վրա:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վարչական դատարանը մերժել է ընկերությունը հայցադիմումը առ այն, որ «բռնագանձումը շարունակվի, արտադրանքի իրացումից գոյացած գումարների 40 տոկոսի նկատմամբ», ինչը, ըստ փաստաբանի, ընկերությանը հնարավորություն կտար շարունակել գործել` գումարների մնացած 60 տոկոսը օգտագործելով աշխատավարձերի եւ կոմունալ ծառայությունների, դատական եւ փաստաբանական ծախսերի, ինչպես նաեւ ընթացիկ հարկերի վճարման համար:

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարանում, սակայն հայցը առայժմ չի քննվել:

«Արդեն բռնագանձման գործողություններ են սկսվել, եւ այս պահին հետեւանքները առավել քան ցավալի են», - նշեց «Բջնի» գործարանի շահերի պաշտպանը: - «Ես կարծում եմ, հնարավոր էր սպասել վճռաբեկ դատարանին, տեսնել դատարանն ինչ է որոշում: Դրա փոխարեն գործարանը ուղղակի գնում է ոչնչացման»:

Գործարանի աշխատողները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել Երեւանում, սակայն քաղաքապետարանը չի արտոնել միջոցառումը:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի հիմնադիրը` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Add to : Add to your del.icio.us| Digg this story | Balatarin | Donbaleh |

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Գնահատէք այս թեման
5.00
Մուտք
Գրանցւել
Այցելութեան տւեալներ
Յայտարարություններ


Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio