.
  • Գլխաւոր էջ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Յայտարարութիւններ
  • Գովազդ
  • Կապ
  • Համայնքի Լուրեր
    • Յայտարարութիւն
    • Տեսակէտ
    • Խորհրդածութիւն
  • Հայաստան
    • Արցախ
    • Մշակութային
    • Տնտեսական
  • Սփիւռք
  • Իրան
  • Վերլուծութիւն
  • Միջազգային Մամուլ
Գլխաւոր էջ | Հայաստան | Մեկնարկեց «Հեռուստամարաթոն 2008»-ը

Մեկնարկեց «Հեռուստամարաթոն 2008»-ը

26 November, 2008 11:41:00
ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Հայաստանում իր նախադեպը չունեցող այս միջոցառման ավարտին գրանցվեց ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում

Րոպեներ առաջ մեկնարկեց «Հեռուստամարաթոն 2008-ը»:
Բացման հանդիսավոր արարողության հեռարձակումը սկսվեց ազգային բերդ պարով, որը համազգային համախմբման եւ կամքի յուրատեսակ խորդրդանիշն է: «Եկե’ք ուս ուսի տալով` հզորացնենք մեր տուն Հայաստանը», - իր բացման խոսքի մեջ կոչով դիմեց Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի հանձնախմբի ատենապետ Մարիա Մեհրանյանը: Միջոցառման մեկնարկին տերունական աղոթքով իրենց օրհնությունը բերեցին ազգային եկեղեցու հոգեւոր հայրերը: Հեռարձակվեց Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որ հնչել էր նոյեմբերի մեկին Երեւանում կայացած դրամահավաք ճաշկերույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանում իր նախադեպը չունեցող այս միջոցառման ավարտին գրանցվեց ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Հիմնադրամի 16-ամյա պատմության մեջ առաջին անգամ ամենամյա դրամահավաքը նշանավորվեց Հայաստանի եւ Ռուսաստանի շուրջ 120 գործարար հայերի կամքի եւ ներուժի այս ամենավառ դրսեւորմամբ:

Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը նշել է.
«11-րդ հեռուստամարաթոնին նախորդող շրջանն հարուստ էր նորամուծություններով, որոնք միտում ունեն դառնալ Հիմնադրամի համար բարի ավանդույթ: Դրանցից ամենանշանակալին Երեւանում նոյեմբերի 1-ին կայացած դրամահավաք ճաշկերույթն էր, որը հրավիրվել էր Հանրապետության Նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից»:

Մինչդեռ Լոս Անջելեսում հեռուստամարաթոնին նախորդող գալա-ճաշկերույթներն ավանդական են: Այս տարի այն կայացավ նոյեմբերի 23-ին: Ներկա էին ավելի քան 400 հրավիրյալներ` ամերիկահայ գործարար, համայնքային, եկեղեցական եւ բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ այլոք:

Տարվա կարեւորագույն նորամուծություններից էր նաեւ Հայփոստ ՓԲԸ-ի հետ սկսված Հիմնադրամի համագործակցությունը: «Հեռուստամարաթոն 2008»-ին նվիրված ավելի քան 400 000 գունագեղ տեղեկատվական թերթիկներ տարածվեցին ողջ Հայաստանով: Հայփոստի միջոցով նախքան հեռուստամարաթոնը շուրջ 10 000 նվիրատուներ արդեն իսկ հասցրել են կատարել իրենց կանխիկ նվիրատվությունները, որոնք գերազանցում են 5 միլիոն դրամը:

Տպավորիչ են նաեւ այս տարվա հեռախոսամարաթոնների արդյունքները: Մոտ 15 հազար նվիրատուներ են մասնակցել ֆրանսիայի տեղական մարնի կողմից նոյեմբերի 13-16 անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնին, որի արդյունքում հայտարարվել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվությունների մասին: Արդեն հայտնի է նաեւ Արգենտինայում անցկացված հեռախոսամարաթոնի նախնական արդյունքը` շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար:

Այսօր Լիբանանում տեղի է ունեցել նաեւ ամենամյա ռադիոմարաթոնը: Տեղական երկու ռադիոալիքներով` «Վանա ձայն» եւ «Ռադիո Սեւվան» հաստատվել էր ուղիղ կապ տեղի հայ համայնքի հետ, իսկ 22 հայկական կենտրոններում` այդ թվում հայկական կրթօջախներ, եկեղեցական եւ մշակութային կառույցներ իրականացվել են նվիրատվությունների ընդունում:

Հեռուստամարաթոնի ընթացիկ արդյունքները պարբերաբար հայտարարվում են ուղիղ եթերից, եւ երեւում վազող տողով:

Հեռուստամարաթոնի նախնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին` հեռարձակման ավարտից անմիջապես հետո, մամլո հաղորդագրությամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Add to : Add to your del.icio.us| Digg this story | Balatarin | Donbaleh |

Պատգամներ (0 posted):

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text
Գնահատէք այս թեման
5.00
Մուտք
Գրանցւել
Այցելութեան տւեալներ
Յայտարարություններ


Գլխաւոր էջ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Արխիւ

Powered By Shivini Studio