Սփյուռքահայ ուսանողությունը կվճարի այնքան վարձ, որքան յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի
Սփյուռքահայ ուսանողությունը հնարավոր է բուհ-ում կվճարի այնքան վարձ, որքան յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի: Այս մասին նախնական որոշում արդեն կա,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկ Ասատրյանը: «Այսինքն, հայ ազգի ներկայացուցիչը, որը մինչ այժմ դիտվել է որպես օտարերկրացի ու երկու-երեք անգամ ավելի է վճարել բուհ-ում ուսանելու համար, մոտ ապագայում պետք է վճարի նույնքան, որքան Հայաստանի քաղաքացին»,-ասաց Հ. Ասատրյանը:
Նրա հավաստմամբ, այս հարցը երիտասարդական միությունը ներկայացրել է նաև կրթության ու գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, ով էլ հավանության է արժանացրել միտքը: Հ. Ասատրյանի տեղեկացմամբ, այս մասին անդրադարձ է կատարվել նաև կառավարության այսօրվա նիստում:
Այժմ, նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակելում, ու այն ներկայացնելու է կառավարությանն և Ազգային ժողովին:
Խնդրի դրական լուծումը, Հ. Ասատրյանի խոսքով, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում ու կապերի ամրապնդման դաշտում մեծ դերակատարություն կունենա:







Պատգամներ (0 posted):
Գրանցէք ձեր պատգամը